l

lifestyle

Piaggio ընկերության մոտոտեխնիկայի խանութ-սրահի բացումը Բյուզանդի 3 հասցեում

«Պիաջջիո Գրուպ»-ը Հայաստանում ներկայացված է «Վանիթար» ՍՊԸ-ի կողմից, որի հիմնադիրներն են հայր և որդի Ղահրամանյանսները: Ուսումնասիրելով եվրոպաբնակ երիտասարդների նախասիրությունները, ինչպես նաև հաշվի առնելով մեր քաղաքի հետզհետե ավելացող և նյարդայնացնող խցանումները` հայր և որդի Ղահրամանյանսներն Իտալիայից ներմուծեցին նոր մշակույթ` անվտանգ ու անվնաս երթևեկում Vespa-ների միջոցով: Օդափոխության էկո համակարգի հիման վրա կառուցված իտալական բրենդ, որի միջոցով երթևեկումն ամբողջ աշխարհում համարվում է ամենաանվտանգը, քանի որ ցեո գազեր դուրս չի թողնում, և չի աղտոտվում շրջակա միջավայրը:

  • Kamo Tovmasyan

«Պիաջջիո»-յի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում համարվում է «Պիաջջիո Գրուպ Արմենիա»-ն: Վերջինս ներկայացնում է իտալական մի շարք ապրանքանիշեր ևս, այդ թվում Aprilia-ն, Vespa-ն, Moto Guzzi-ն, Piaggio Wibike-ը և այլն:  Օրերս տեղի ունեցավ «Պիաջջիո» խանութ-սրահի պաշտոնական բացման արարողությունը, որն ամբողջովին վստահվել էր Լևոն Աթայանին և Yellow Stones խմբին` Poject 12 bandi վոկալիստ Ջիվանի և երիտասարդ DJ Monica-յի ուղեկցությամբ: Բացման արարողությունը սկսվեց շքեղ հրավառութամբ, և ներկա հյուրերն ուղիղ միացմամբ հետևեցին, թե ինչպես 5 վեսպաներ մոդելների ուղեկցությամբ մոտեցան խանութ-սրահ։

«Պիաջջիո» խանութ-սրահն իր մեջ ներառում է showroom (որտեղ վաճառվում են տվյալ ոլորտի սիրահարների համար բացառապես ամեն ինչ՝ bike-եր, scooter-ներ իրենց բոլոր աքսեսուարներով), իտալական սարքավորումներով հագեցած մոտոտեխնիկայի սպասարկման բարձրակարգ սերվիս-կենտրոն (որտեղ աշխատում է 20 տարուց ավելի փորձ և իտալական բոլոր բրենդերի կողմից Դուբայում որակավորում ստացած մասնագետ, ով, ի դեպ, կարող է սպասարկել ոչ միայն «Պիաջջիո Գրուպ»-ի բայքերը, այլ ցանկացած մոդել) և լաունջ-բար (որի դռները բաց են ոչ միայն սերվիսում սպասարկվողների, նաև` ցանկացած այցելուի համար): Նշեմ, որ lounge-zone-ում հաճախ կլինեն թեմատիկ event-ներ, որտեղ այցելուների համար պարբերաբար կներկայացվեն կոկտեյլների նոր տեսականի։ Ի դեպ, միջոցառման ընթացում ներկայացվեց առաջին անվանական կոկտեյլը՝ Piaggio անվանումով։
Մի խոսքով, եթե Դուք bike-երի սիրահար լինելով հանդերձ կարևորում եք Ձեր առողջությունը, ապա համեցեք իտալական մոտոտեխնիկայի 
«Պիաջջիո Գրուպ»-ի հայաստանյան խանութ-ցուցասրահ։

Սրահը բաց է ամեն օր 11:00-ից 20:00-ն:

Բյուզանդի 3,
095 535 000,
011 535 000

Facebook/Piaggio Group Armenia

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top