l

lifestyle

Հատուկ երեկո PICASSO wine bar-restaurant-ում սթեյքի սիրահարների համար

Կողբացի 30/26 հասցեում արդեն 5 ամիս գործող PICASSO wine bar-restaurant-ը գրեթե ամեն շաբաթ-երեկոներին պատրաստվում է առանձնահատուկ տրամադրությամբ: Live music, անուշահամ խորտիկներ, գինու հյուրասիրություն...էլ ի՞նչ է հարկավոր երեկոն հաճելի մթնոլորտում անցկացնելու համար: Այս շաբաթ-երեկոն մենք նշեցինք Picasso-յի հետ, ծանոթացանք շեֆ-խոհարար Արթուր Եսայանի հիանալի աշխատանքին և վայելեցինք KARAS գինի: Թե ինչու պետք է այցելել PICASSO՝ կիմանաք մեր հատուկ փոստում:

  • Կամո Թովմասյան

Սիրով ներկայացնում եմ Ձեզ համաշխարհային խոհանոց ներկայացնող PICASSO wine bar-restaurant-ը, որն ամեն շաբաթ անմոռանալի է դարձնում այցելուների երեկոն իր՝ նմանը չունեցող տարատեսակ միջոցառումներով։ Ռեստորանը, մասնագիտացված լինելով մսի յուրահատուկ պատրաստմամբ, ամեն շաբաթ կազմակերպում է թեմատիկ երեկո, օրինակ այս շաբաթ՝ Դեկտեմբերի 16-ին «Խոզի միս և գարեջուր» երեկոն է, որի մասին կարող եք մանրամասնորեն տեղեկանալ ահա այստեղ: Նախորդ շաբաթ սթեյքի երեկո էր, որն էլ ավելի անուշահամ դարձրեցին KARAS գինիները և live-ջազային հիթերը։ Ինչպես ամեն շաբաթ, այս շաբաթ ևս երեկոյի ընթացքում տեղի ունեցավ մսի masterclass շեֆ-խոհարար Արթուր Եսայանի կողմից։ Ուտեստները պատրաստվում էին հենց հյուրերի դիմաց և մատուցվում արվեստի շնչով։ Դարձրեք Ձեր հանգստյան երեկոն վառ և անմոռանալի Picasso-յի հետ։

Կողբացի 30/26

(010) 532233

Facebook/Picasso Yerevan

back-top