l

lifestyle

#ՊՈԿՎԵՆՔՅԱՍԱՄԱՆ.Ծաղկաձորի ՅԱՍԱՄԱՆԸ նշում է Առաջին տարեդարձը

Մեկ տարի է անցել, բայց ՅԱՍԱՄԱՆԸ արդեն իսկ դարձել է Ծաղկաձորի այցեքարտը: Թերևս չկա մեկը, ով Ծաղկաձորում հանգստանալու հետ մեկտեղ չի եղել այստեղ: Հրաշալի ինտերիեր, շատ համեղ խոհանոց, դե Ծաղկաձորի մաքուր օդն էլ գովազդի կարիք չունի: Առաջին տարեդարձը ՅԱՍԱՄԱՆԸ նշեց իր մշտական այցելուների ու գործընկերների հետ միասին, ու դեռ քանի քանի տարեդարձներ այսպես կնշվեն, արդեն հարազատ դարձած ու բոլորի կողմից սիրված ՅԱՍԱՄԱՆՈՒՄ: Նոր բացօթյա բարը, անակնկալներն ու տարեդարձի հյուրերը՝ ԿամոԲլոգում: #POKVENQYASAMAN #ՊՈԿՎԵՆՔՅԱՍԱՄԱՆ

  • Kamo Tovmasyan

Մետ տարի առաջ, երբ մենք հրավիրված էինք ՅԱՍԱՄԱՆԻ բացման շնորհանդեսին, ռեստորանի հիմնադիրն իր խոքսում նշել էր, որ շարունակելով ընտանեկան գործը, ՅԱՍԱՄԱՆԸ մտադիր է դարձնել հենց ընտանեկան ժամանցի անցկացման վայր: Շատ շուտով էլ սպասվում են անակնկալներ ու նոր նախագծեր: Այսօր արդեն կարելի է վստահորեն ասել, որ այս ձևաչափն իրագործվել նպատակային, ու ՅԱՍԱՄԱՆԸ հենց Ծաղկաձորում հանգստացող ընտանիքների սիրված վայրն է դարձել, որտեղ նաև գործում է առանձին մանկական հատված: Չեմ սահմանափակվի միայն այստեղ հանգստացող հյուրերով, բազմաթիվ այցելուներ հենց Երևանից գնում են ՅԱՍԱՄԱՆ՝ պարզապես համեղ սնվելու, հյուրերին զարմացնելու համար, ու պարտադիր չէ գիշերեն Ծաղկաձորում, հենց նույն երեկոյան վերադառնում են Երևան: Նշեմ, որ ընտանեկան այս բիզնեսի մյուս նախագծերը ոչ պակաս հայտնի ու սիրված են բոլորիս կողմից: Վերջերս ենք ներկայացրել ԳԻՆԵՏՈՒՆ ռեստորանը (դիտեք բացումն այստեղ), նաև ՀԱՄՈՎ ՏՆԱԿ-ը (դիտեք այստեղ): Չեմ ուզում բոլոր գաղտնիքները բացել, բայց ասեմ, որ ՅԱՍԱՄԱՆԸ հաճելի անակնկալ է պատրաստել իր այցելուներին ու շատ շուտով կներկայացնի մեզ:

Բացօթյա հատվածն արդեն իսկ դարձել է երևանցիների և Ծաղկաձոր այցելող զբոսաշրջիկների սիրված հատվածը թե առավոտյան, երբ կարող ես Ծաղկաձորի մաքուր օդի ներքով վայելել նախաճաշդ, թե երեկոյան, երբ գեղեցիկ լուսավորության ներքո, ընտանիքի անդամների կամ ընկերների հետ պատրաստվում ես հաճելի ժամանց անցկացնել: Երկրորդ հարկում 7 առանձնասրահներն են 10-30 հյուրերի համար, նաև ձեզ դուր կգա ընդարձակ սրահը, որտեղ կարող եք հանգստանալ, խաղալ սեղանի խաղեր կամ պարզապես հետևել բուխարուն: Առաջին հարկում երեք ընդարձակ սրահներ են, բացօթյա երկու հատվածներ, խաղային հատված երեխաների համար, նաև այստեղ կարող եք բաց թոնրատան հատվածից հետևել թե ինչպես են տեղում թխում հացը: Առաջին հարկն ի դեպ իդեալական է տարբեր տոնակատարություններ նշելու համար: Ընդհանուր հաշովով առաջին հարկը կարող է ընդունել 150 հյուր: 

Առանձնացնեմ նոր, բացօթյա բարը, որը տեղադրված է դրսում: Այն գործելու է ողջ տարի, ու այն հյուրերը, ովքեր քաղցած չեն, այլ պարզապես ցանկանում են խմել հեղինակային կոկտեյլներ, կսիրեն հենց նոր բացօթյա բարի հատվածը: ՅԱՍԱՄԱՆԻ կոլորիտն այնքան ձգող է, որ հյուրերը ցանկանում են հենց այստեղ հանգստանալ, թեկուզև քաղցած չլինելով, ուստի տնօրինությունը որոշեց ստեղծել նոր անկյուն պարզապես շփվելու, լավ երաժշտություն լսելու ու հանգստանալու համար: 

Խոհանոցը հիմնականում հայկական է, իհարկե զբոսաշրջիկներն այստեղ հենց մեր ուտեստները կցանկանան համտեսել, չնայած, որ մենյուում առկա են նաև որոշ ուտեստներ եվրոպական խոհանոցից: Մշտապես հետևելով միջազգային տեսնդենցներին, ռեստորանի Շեֆ-խոհարարը հյուրերին առաջարկում է նաև հեղինակային միքս ուտեստներ՝ համադրելով ավանդական հայկականն ավելի արդի ձևաչափով: Իհարկե առկա է գինիների մեծ տեսականի, տեղում պատրաստված ըմպելիքներ, տնական կոմպոտներ: Ռեստորանն աշխատում է ամեն օր առավոտյան 10.00-ից մինչ կեսգիշեր: 

ք. Ծաղկաձոր, Օրբելի 8

091-613 333

Facebook/YasamanRestaurant

back-top