l

lifestyle

ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցի բացօթյա լողավազանի նոր շրջանի բացումը

Օրերս տեղի ունեցավ ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցի բացօթյա լողավազանի նոր շրջանի բացման երեկոն, որին մենք ևս ներկա էինք: Բացօթյա լողավազանը գործում է մարզասրահի հետ համատեղ, այսինքն անդամակցել հնարավոր է միայն ձեռք բերելով համատեղ քարտ, անկախ նրանից Դուք հանգստանում եք հյուրանոցում, թե ոչ: Ամենահարմար ժամանակաշրջանն այս տարի դա Հուլիս/Հոկտեմբեր շրջանն է, ամսական ամրագրումն արժե 35 000 դրամ: 1 անգամ այցելության գինն է 10 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն ազատ է, 3-13 տարեկան երեխաների համար կվճարեք 50% զեղչով:

  • Kamo Tovmasyan

Ամիրյան 1 հասցեում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹԸ կարելի է ասել հայաստանյան զբոսաշրջության այցեքարտներից մեկն է, հաշվի առնելով, որ այն հենց բառացիորեն քաղաքի սրտում է և ինչպես հրապարակն իր շատրվաններով, առաջինն է դիմավորում քաղաքի հյուրերին՝ արդեն նաև շքեղ բացօթյա լողավազանով: Նշեմ, որ ինչպես լողավազանի, մարզասրահի, այնպես էլ հյուրանոցային ամբողջական ծառայությունների՝ գործող ռեստորանների, բացօթյա սրճարանի դեպքում հյուրանոցը ներկայանում է զեղչային ճկուն համակարգով և հետաքրքիր առաջարկներով: Մասնավորապես դուք կարող եք դառնալ ոսկե, պլատինե և արծաթե քարտատեր (վերջինս, ի դեպ տրամադրվում է անվճար) ինչը հնարավորություն կտա օգտվել մի շարք արտոնություններից և ակցիաներից: Նրանց համար, ովքեր արդեն իսկ ընտրել են հանգիստը հյուրանոցում, իհարկե, լողավազանից և մարզասրահից օգտնվելն անվճար է: Բոլոր հարցերի, առաջարկների, ճշտումների համար կարող եք մոտենալ ընդունարան, կապ հաստատել մարքեթինգի բաժնի աշխատակիցների հետ, միանալ ֆեյսբուքյան էջին կամ պարզապես զանգահարել: Միջոցառման ընթացքում բոլոր հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն հյուրանոցի խոհարարական կազմից և լավ երաժշտություն DJ Diana-ից: Միջոցառման ընթացքում հյուրերի համար նաև կազմակերպվեց տուր-շրջայց հյուրանոցի նոր համարները և լաունժ-սրահը գնահատելու համար:

Ամիրյան 1

(010) 599 000

Facebook/ArmeniaMarriottHotelYerevan

www.marriottarmenia.com

back-top