l

lifestyle

2018-ի Ամառվա 13 երևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները...

Յուրաքանչյուր ամառ ես կազմում եմ բացօթյա լողավազանների ցանկ, ճշտում գները, առաջարկները, հասցեները և ներկայացնում ձեզ, որպեսզի week-end-ներին ավելի հեշտ լինի հենց այս ցանկից ընտրել այն լողավազանը, որտեղ ցանկանում եք հանգստանալ: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, որպեսզի հետո չկորցնեք: Այս տարի առանձնացրել եմ 13 բացօթյա լողավազաններ:

  • Kamo Tovmasyan

Multi Grand Pharaon Hotel

Տեսեք ինչ տեսարան է, ինչ գեղեցկություն: Իմ ամենասիրած տարբերակներից մեկը՝ Multi Grand Pharaon Hotel-ի լողավազանը գտնվում է Աբովյան խճուղում, երկուշաբթիից-ուրբաթ մուտքավճարն է 6 000 դրամ, շաբաթ-կիրակի՝ 8000 դրամ, ամսական անդամագրության արժեքն է 80 000 դրամ: Գործում է ընտանեկան փաթեթ առաջարկ՝ 2 մեծահասակ և 2 մինչև 12 տարեկան երեխաներ կարող են ամրագրել ամսական փաթեթ 140 000 դրամով: Այս տարի լողավազանն ավելացրել է VIP հատված, ՍՊԱ հատված, որտեղ գնային առաջարկը գործում է հետևյալ կերպ: Երկուշաբթի-ուրբաթ՝ 12 000 դրամ, շաբաթ և կիրակի՝ 15 000 դրամ, ամսական անդամագրություն՝ 150 000 դրամ: VIP հատվածի վճարն իր մեջ ներառում է օրվա կոկտեյլը, զովացուցիչ ըմպելիք և 10 րոպե մերսում (այցելուի կողմից տրամադրված արևային յուղերով): Ի դեպ, մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է, իսկ 6-12 տարեկան երեխաների համար կվճարեք կես գին: Մանրամասն հարցերի և ամրագրումների համար զանգահարեք 096-61 00 55:

Facebook/Multi Grand Pharaon Hotel

____________________

KOVKAS COMPLEX

Օրեր առաջ ԿՈՎԿԱՍ հյուրանոցային համալիրը ներկայացրեց իր նոր բացօթյա լողավազանը, որը կարծում եմ շատերին դուր կգա հենց իր ձևաչափով: Բարը գտնվում է լողավազանին կից և հենց լողավազանում տեղադրված ճոճանակներում կարող եք պատվիրել ձէր կոկտեյլը: գործում է նաև հատուկ մանկական հատված, որտեղից սահելով հայտնվում ես լողավազանում: Երեխաների մուտքն աշխատանքային օրերին 3000 դրամ, շաբաթ և կիրակի օրերին՝ 4000 դրամ: Չափահասների համար՝ 6-7 000 դրամ համապատասխանաբար: գործում են նաև հատուկ փաթեթներ, որնք մանրամասնորեն կարող եք ճշտել զանգահարելով 060-50 11 77 հեռախոսահամարով, բացի այդ առաջարկում եմ դիտել բացման միջոցառումն այստեղ:

Աշտարակի խճուղի

060-50 11 77

Facebook

____________ 

Armenia Marriott Hotel

Արմենիա Մարիոթ հյուրանոցը նախորդ տարի ներկայացրեց է իր բացօթյա լողավազանը: Լողավազանը գործում է մարզասրահի հետ համատեղ: Ամենահարմար ժամանակաշրջանը դա Հունիս/Հոկտեմբեր շրջանն է, ամսական ամրագրումն արժե 35 000 դրամ, ինչպես արդեն ասացի լողավազանն ու մարզասրահը միասին: 1 անգամ այցելության գինն է 10 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն ազատ է, 3-13 տարեկան երեխաների համար կվճարեք 50% զեղչով: Հասցեն՝ Ամիրյան 1, հեռախոս՝ (010) 599000, ֆեյսբուքյան էջ՝ Facebook/Armenia Marriott Hotel Yerevan

___________

Delice Pool & Lounge

Delice Pool & Lounge փակ ակումբը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, այն կտրված է քաղաքի աղմուկից և հանգստի անցկացման իդեալական տարբերակ է: Վայրն այս իրոք հիանալի տարբերակ է տարբեր տոների նշման համար, լինեն դրանք ծննդյան տոներ, հարսանիքներ, նորաձևության ցուցադրություններ...Քանի որ ակումբը միայն քարտատերերի համար է, բոլոր մանրամասները Դուք կարող եք իմանալ անձամբ կապ հաստատելով անձնակազմի հետ, առաջարկում եմ միանալ ակումբի ֆեյսբուքյան էջին՝Facebook/DeliceClub,  կարող եմ նշել հեռախոսահամարը՝ (091) 58 50 94, մնացած բոլոր հարցերն արդեն տնօրինության հետ..

_________________

 

Vahakni Outdoor Swimming Pool

 Ամենաուրախը, ամենաերաժշտականը..հենց այս շաբաթ ենք եղել բացմանը շատ գոհ ենք ու հիանալի ժամանակ ենք անցկացրել: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-12 տարեկանների տոմսի արժեքը 3-4 000 դրամ է, մեծահասակներինը՝ 5-6 000 դրամ: Ամսական բաժանորդագրության արժեքն է 40 000 դրամ մինչև 12 տարեկանների և 60 000 դրամ 12 տարեկանից բարձրերի համար: գործում է նաև ընտանեկան փաթեթ առաջարկը, որը ներառում է 20 տոկոս զեղչ ամսական բաժանորդագրության դեպքում: Բոլոր հրցերի դեպքում զանգահարեք 043-177 220՝ Գևորգ Չաուշի փող., 50 շենք, 043-177 220:

Facebook/Vahakni Outdoor Swimming Pool

____________________ 

Best Western Congress Hotel

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ամենօրյա այցելությունների տարբերակ չի գործում: Կարող եք ամրագրել 1 շաբաթը /հաջորդող օրերով/ 30 000, 15 օրը՝ 50 000, 1 ամիսը 65 000, 2 ամիսը 115 000 դրամ, 3 ամիսը 150 000 դրամ փաթեթները: Գործում է լողավազանը 10.00-21.00-ը, այն բավական մեծ է համեմատաբար հանգիստ, այստեղ հանդիպում ես հիմնականում զբոսաշրջիկների և ոչ թինեյջերների: Նշեմ, որ այս տարի ավելացել է նաև մերսման ծառայություն բացօթյա հատվածում, բարը դե միշտ էր գործում, նաև բացօթյա խոհանոցն է այստեղ հետաքրքիր: Հասցեն՝ Իտալիայի 1, Իտալիայի դեսպանատան հարևանությամբ, հեռախոս՝ (+374 10) 591199, կայք՝ congresshotelyerevan.com

--------------------

GRAND HOTEL YEREVAN

Եթե ցանկանում եք կտրվել Աշխարհից ու զգալ Ձեզ տիեզերքում ընտրեք այս տարբերակը: Լավագույն հյուրանոցներից մեկի տանիքին տեղակայված լողավազանում Մեռյալ ծովի հանգստությունն է, այստեղ հիմնականում հանդիպում ես հենց հյուրանոցի հախաճորդներին, երջանիկ տարեց եվրոպացիների իսկ տոն օրերին, երբ Երևանում ընթանում են տարբեր միջոցառումներ և փառատոններ, այստեղ կարող ես հանդիպել բոլոր Ա դասի աստղերին, ովքեր Երևանում են այդ ընթացքում՝ Կլաուդիա Կարդինալեից մինչ Ալեն Դելոնին, գրողը տանի: Այցելության գինն է 12 000/15 000 աշխատանքային և հանգստի օրերին, շաբաթվա այցելության գինն է 37 500 դրամ, ամսեկան այցելության քարտի գինն է 65 000 դրամ, կարող եք ամրագրել ամսեկան քարտ, որը կգործի միայն week-end-ներին՝ 55 000 դրամ արժեքով և 3 ամսվա ամբողջական քարտ՝ 145 000 դրամով: Լողավազանն աշխատում է առավոտյան 10.00-21.00-ն: Հասցե՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ,Աբովյան 14, Հեռախոս՝ +374 10 591 600, կայք՝  www.grandhotelyerevan.com

________________

Cross Sport Complex

Նույնիսկ զարմանալի է, որ մինչ օրս այստեղ չեմ եղել, մի տեսակ չի ստացվել, բայց այս կիրակի որոշել ենք խմբով գնալ: Նախ ասեմ, Cross Sport Complex-ի լողավազանն այդքան հեռու չէ, որքան շատերը բացատրում են`Աշտարակի խճուղի 50-1 (ես էլ եմ միշտ խաբնվել իբր հեռու լինելուն): Բացօթյա լողավազանի աշխատանքային ժամերն են 09.00-21.00-ն, նշեմ, որ տղամարդկանց մուտքն առանց կանանց արգելված է, մուտքը զույգերով է: Աշխատանքային օրերին մուտքավճարը 5 000 դրամ է, շաբաթ և կիրակի օրերին՝ 7000 դրամ 1 անձի համար, ևս մեկ անգամ կրկնեմ, որ ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ առանց զույգի չեն կարող այցելել: Գործում են նաև ամսական փաթեթներ կանանց համար, ինչպես նաև ընտանեկան փաթեթներ, որոնց մասին ավելի մանրամասնորեն տեղեկանալու համար կարող եք զանգահարել 010-349 110, կամ գրել կենտրոնի ֆeյսբուքյան էջին՝ Facebook/CrossSportComplex

Նաև նշեմ, որ շատ ակտիվ է հենց կայքը, այստեղ ևս կգտնեք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիա:

www.cross-sport.am

______________

PANORAMA YEREVAN RESORT

Թերևս ամենագեղեցիկ տեսարանն ունեցող լողավազաններից մեկը: Panorama Yerevan Resort հյուրանոցը գտնվում է Գ. Հովսեփյան 24/3 հասցեում: Մինչև 3 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է, 3-12 տարեկանների համար 3 000-3 500 դրամ համապատասխանաբար աշխատանքային օրերին և հանգստյան օրերին, իսկ մեծերի համար՝ 6 000-8 000 դրամ: Հարցերի դեպքում զանգահարեք 060-275737:

Facebook/PanoramaYerevanResort

__________ 

 LATAR HOTEL COMPLEX

Ճիշտն ասած Ես Լաթարում չեմ եղել, բայց բոլորն ասում են որ լողավազանն այստեղ հեքիաթային է, քանի որ այն այնքան մեծ է, որ լողալուց երբեք մեկ այլ լողացողի հանդիպելու խնդիր չես ունենում: Աշխատանքային ժամերն են 11-20.00-ն, այցելության գինը՝ 8 000 (երկուշաբթի-ուրբաթ)/10 000 (շաբաթ-կիրակի) դրամ, Հասցեն՝ Սիլիկյան թաղամաս, 5րդ փողոց, տուն 58, հեռ՝ 010- 38 07 11, Կայք՝ latar.am

_______________________

 

Multi Wellness Center

Այստեղ ես ևս աձամբ չեմ եղել, այնպես որ ներկայացնում եմ այն որպես ամենագեղեցիկ ու պրոֆեսիոնալ կենտրոններից մեկի բացօթյա լողավազան: Աշխատանքային օրերին երեխաների մուտքն է 5 600-10 000 դրամ՝ ըստ տարբերակների գործում են ակումբային անդամագրություններ և ՎԻՊ հատվածներ, մեծահասակների մուտքը նույն ձևաչափով 8-15 000 դրամ: Հանգստյան օրերին երեխաների մուտքավճարը նույնն է, իսկ մեծահասակներինը՝ 10-20 000 դրամ: Կենտրոնի ֆեյսբուքյան էջում կարող եք մանրամասն ծանոթանալ տարբերակներին, կամ կարող եք ճշտել մանրամասները զանգահարելով (011) 880 880 հեռախոսահամարով: Հասցե՝ Ա. մանուկյան 11:

Facebook/MultiWellnessCenter

____________

HRAZDAN HOTEL

Հրազդան հյուրանոցի լողավազանը նույնպես քաղաքի ամենամարդաշատ բացօթյա լողավազաններից է ողջ ամառվա ընթացքում: Մինչ հունիսի 15-ը 5000 դրամ, այնուհետ 6000 դրամ մուտքավճար: Աշխատում է մինչ 20.30-ը: Հասցե՝ Ձորափի 72, Հեռ՝ (010) 535332, Կայք՝ hotelhrazdan.am

________

AIR POOL

Եվ վերջին տարբերակը դա Air Pool-ն Սիլիկյան 4-րդ փ. 17/1 հասցեում, որը նախորդ տարիներին գործել է այլ անվան ներքո, այս տարի արդեն վերանվանվում է: հենց տեղում կարող եք գնել SalesBoom-ի և BigLemon-ի կտրոն 500 դրամով և այցելել լողավազան: Աշխատանքային օրերին 6000-ի փոխարեն 3000 դրամ, հանգստյան իրերին 8000 դրամի փոխարեն 4000 դրամ: Ամեն կիրակի կնվագեն տարբեր DJ-ներ: Բոլոր հարցերի համար զանգահարել 044-240 304

__________

back-top