l

lifestyle

Բռավո Սոնա! Ֆանտաստիկ պրեմիերա!

Սկսում եմ օրս Սոնա Շահգելդյանի նոր՝ ԻՄ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ տեսահոլովակով: Բառերը միանգամից խեղդում են արցունքները, կատարումը փայլուն, երաժշտությունը հավերժացնող...Շնորհավոում եմ Սոնային և ողջ թիմին այս ֆանտաստիկ աշխատանքի համար: Վաղուց նման որակով հայկական երգ չէի լսել...

  • Kamo Tovmasyan

 

Սերժ Գաբյանը տեսահոլովակի պրոդյուսերն է, ռեժիսորը Ռուբեն Գրիգորյանն է, օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը։ Արսեն Բարսամյանը երաժշտության և գործիքավորման հեղինակն է, խոսքերի հեղինակը դերասանուհի Գայանե Ավետիսյանն է (եթե հիշում եք, Սոնան Գայանեի հետ նկարահանվել է DOMINO սիթքոմում):

Շատ հաճելի էր հանդիպել վարսահարդարներ Հարութ եւ Նանո Ջուլհակյաններին, ովքեր հաճախ են աշխատում Սոնայի հետ: Նախագծում աշխատել է նաև դիմահարդար Լիանա Այվազյանը, իսկ Սոնայի զգեստը Ankasa դիզայն ստուդիոյից է, եթե հիշում եք ես պատմել եմ այս հայկական բրենդի մասին:

Տեսահոլովակում նկարահանվել է պարուհի Աիդա Սիմոնը, ով ստացել է հրավել հենց Սոնայի կողմից, ի սկզբանե Սոնան հենց նրան էր ցանակնում տեսնել տեսահոլովակում:

Շուտով պատրաստ կլինի նաև Սոնայի նոր տեսահոլովակը, որի նկարահանումներն արդեն ավարտված են: ԴԱՐԵՐԻ ՇՈՒՆՉԸ երգի երաժշտության հեղինակը Արթուր Նիկողոսյանն է, խոսքը՝ Հարություն Ազարյանի: Տեսահոլովակի ռեժիսորն է Զորիկ Բարսեղյանը: Պրոդյուսեր Ռաֆայել Մանուկյան: Նկարահանումներն ընթացել են Ամբերդում և Զվարթնոցում: Դիմահարդարումը՝ Նվարդ Դովլաթյանի, վարսահարդարումը՝ Արմեն Աբրահամյանի: Հատուկ շնորհակալություն Մարկ Ալեքսին, Դավիթ Ղարիբյանին, Սերժ Աբրամովին:

back-top