l

lifestyle

Ֆանտաստիկ ուղևորություն դեպի Եգիպտոս, հանգիստ Makadi Spa Luxury հյուրանոցում INTERCO TRAVEL-ից և ևս 9 մրցանակներն, որոնք դուք շահելու եք ԿամոԲլոգի 10-ամյակի փարթիին

Այո, այո..մեր 10-ամյակի հյուրերը ոչ միայն մասնակցելու են մեր շոուին այլև շահելու են այ այսպիսի մրցանակներ: Գլխավոր մրցանակը ֆանտաստիկ ուղևորությունն է Interco Travel-ից դեպի Եգիպտոս, որտեղ դուք հանգստանալու եք Makadi Spa 5* Luxury  հյուրանոցում: 10-ամյակի շոուին 10 մրցանակ կխաղարկվի մեր գործընկերներից, ահա դրանք...

  • Kamo Tovmasyan

10 ՏԱՐԻ ՕՆԼԱՅՆ! ԿամոԲլոգի 10-ամյակի շոուն նշելու ենք միասին Հունիսի 1-ի երեկոյան 20.00-ից ԷԼ ռուֆթոփում: Այո ես գիտեմ, որ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է, բայց խնդրում եմ երեխաներին տանը թողնել: Նրանց հետ կարելի է ցերեկային ժամերն անցկացնել, իսկ երեկոյան 20.00-ից քնեցրեք նրանց ու եկեք մեզ մոտ պարելու, վերջիվերջո մենք բոլորս էլ ներքուստ երեխաներ ենք ))) Մեր գլխավոր գործընկերն է ABSOLUT ապրանքանիշը, այնպես որ պատրաստվեք խմելու, բայց խմեք չափավոր, որպեսզի բաց չթողնեք 22.30-ին խաղարկությունը: Բոլոր հրավիրատոմսերի վրա լինելու են համարներ, որոնցով էլ դուք մասնակցելու եք խաղարկության: Հրավիրված են 400 գործընկերներ, վաճառքում կհայտնվեն նաև 100 տոմսեր, որոնք կարող եք ամրագրել մայիսի 11-ից: Այսպիսով շոուի ամենասպասված մասերից է լինելու խաղարկության մասը, որի ընթացքում խաղարկելու ենք 10 մրցանակներ և հիմա ես ձեզ կասեմ, թե ինչպիսի մրցանակներ դուք կարող եք պոտենցիալ շահել:

1. Ուղևորություն դեպի Եգիպտոս և հանգսիտ Makadi Spa 5* Luxury հյուրանոցում Interco Travel-ից:

INTERCO TRAVEL ընկերությունը խաղարկելու է գլխավոր մրցանակը: 2 անձի ուղևորություն դեպի Եգիպտոս և հանգիստ Եգիպտոսի ամենաբարձրակարգ լյուքս կարգի բուտիկ-հյուրանոցներից մեկում՝ Makadi Spa 5* Luxury հյուրանոցում: Այս հյուրանոցը միայն զույգերի համար է, այն Եգիպտոսի ամենառոմանտիկ հանգստավայրերից մեկն է, և եթե մեր գլխավոր մրցանակի հաղթողը չունենա զույգ, այսինքն մեկնի Եգիպտոս երեխայի հետ, կամ, օրինակ ծնողների հետ...մենք կառաջարկենք նրանց մեկ այլ, կրկին բարձրակարգ հյուրանոց: Պարզապես Makadi Spa 5* հյուրանոցի քաղաքականությունն է ընդունել հիմնականում զույգերի, առանց երեխաների և ծնողների: Սա կատարյալ ռոմանտիկ հանգստավայր է հենց սիրահար զույգերի համար:

Նախորդ տարի մենք ներկայացրել ենք ձեզ INTERCO TRAVEL ընկերությունը: Արդեն 4 տարի INTERCO Travel ընկերությունը երևանյան տուր-օպերատորների հետ միասին առաջարկում է հանգստի յուրօրինակ տարբերակ դեպի Եգիպտես, մասնավորապես Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ: Առաջարկում եմ այցելել Interco Travel-ի կայք և միանալ ֆեյսբուքյան էջին, որտեղ կարող եք հետևել նոր ակցիաներին, առաջարկներին և պլանավորել ձեր ամառային հանգիստը ոչ միայն Եգիպտոսում, այլև Աշխարհի բոլոր անկյուններում: Հենց հիմա, օրինակ ես տեսնում եմ ֆեյսբուքյան էջում Բեռլինի ուղետոմս 249 եվրո գնով, որն ամենամատչելին է:

 www.interco.travel

+995-322 29 43 43

Facebook/Interco Travel

 

Makadi Spa 5* Luxury հյուրանոցը գտնվում է Հուրգադայից 25 կմ հեռու: Այս շքեղ հյուրանոցն ինչպես ասացի իդեալական է հատկապես սիրահար զույգերի համար, քանի որ տեսարանները, Կարմիր ծովը, ծառայությունները պարզապես հանգստանալու, ռելաքս լինելու և վայելելու համար են: Դայվինգի, ակտիվ հանգիստը սիրողների համար ևս կան առաջարկներ հենց հյուրանոցում, կարող եք ամեն օր վերցնել տուր:

_______________

2. Week-End stay at Marriott Tsaghkadzor

Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը՝ Մարիոթ Ծաղկաձորը կխաղարկի իր մրցանակը երկու անձի համար: Մինչ տարեվերջ կարող եք ուիքենդն անցկացնել այս ֆանտաստիկ հանգստավայրում: Ես ինքս Ծաղկաձորում միշտ հենց այս հյուրանոցն եմ ընտրում, քանի որ առավոտյան նախաճաշը բացօթյա տերասայում պարզապես հեքիաթի է նման: Ահա այստեղ կարող եք կարդալ իմ հատուկ փոստը, որը ճիշտ է ձմեռային հանգստի մասին է, բայց միգուցե մեր հաղթողները ոչ թե ամռանն այլ ձմռանը կլինեն այստեղ:

www.tsaghkadzormarriott.am

+374 (010) 29-41-41

3. Lady Space Fitness & Spa

Քանի որ առջևում ամառ է, ու քանի որ մեր հյուրերի մեծ մասն աղջիկներ են լինելու, նորաբաց Lady Space Fitness & Spa-ն կխաղարկի իր մրցանակը, որով դուք կմարզվեք այս հիանալի սրահում:

Բաղրամյան 72/1

(011) 771771

Facebook/LadySpace

____________

4. Hermitage Gallery

Կարծես աղջիկների համար նվերներն ավելի շատ են, Hermitage Gallery-ին կխաղարկի և բրենդերի նվերներ:

www.hermitage.am

------------------

 

5. L'Occitane En Provence

Այս նվերն էլ է կանանց համար, L'Occitane En Provence սրահը պատրաստել է հատուկ նվերների բոքս, որը տեղում ևս կխաղարկենք:

Հյուսիսային Պողոտա 1/5

010-505 153

Facebook/L'OCCITANE en Provence

________

6. Իվան Դոռնի մենահամերգի 2 տոմս Mezzo Production-ից

Ինչպես գիտեք մեր 10-ամյակի ծոուից երկու օր անց Երևանում, Դալմա Գարդեն Մոլի բացօթյա հատվածում տեղի կունենա Իվան Դոռնի առաջին մենահամերգը Հայաստանում, որը կազմակերպում է Mezzo Production-ը: 2 տոմս կխաղարկվի որպես 6-րդ նվեր: Տոմսերն արդեն վաճառքում են , կարող եք պատվիրել 096- 206 208 հեռախոսահամարով:

_______

 

7. FESTINA տղամարդկանց ժամացույց Rivoli De Lux սրահից

Այս նվերն արդեն տղամարդկանց համար է: Rivoli De Lux սրահը ներկայացնում է Festina բրենդի այս օրիգինալ ժամացույցը, որը նույնպես կշահի մեր հյուրերից մեկը:

Սայաթ-Նովա 7-14
010-56 26 15,
www.rivolideluxe.com
Facebook/RivolideLux

____

 

8. Ռոմանտիկ ընթրիք Էյֆելյան Աշտարակի վրա գտնվող 58 restaurant-ում Tour Delice-ից

Ահա ևս մեկ WOW մրցանակ: Տուր Դելիս ընկերությունը, որը մասնագիտացված է հենց դեպի Փարիզ ուղևորություններով, կխաղարկի իր օրիգինալ մրցանակը. երկու անձի համար լանչ Էյֆելյան աշտարակի վրա գտնվող 58 restaurant-ում: Եթե հաղթողը մինչ տարեվերջ մեկնի Փարիզ, ապա ընթրիքը նրանն է: Մրցանակը փոխանցել չի լինի:

Tour Delice

(010) 585079

 

________

9. Զգեստ LOVE REPUBLIC խանութ-սրահից

Իհարկե մեր նվերների ցանկում չէր կարող չլիներ ֆեշն ոլորտի հետ կապ ունեցող նվեր: Քաղաքի ամենանորաոճ սրահներից մեկը՝ Love Republic-ը կխաղարկի իր մրցանակը, զգեստ նոր հավաքածուից, որը կշահի իգական սեռի հյուրերից մեկը:

Տերյան 59

010-569610

Facebook/LoveRepublic

______________

10. Կարմիր գծերի 1 տարվա վճարում

Մեր 10-րդ նվերն ավելի հումորային է, ավելի ճիշտ որպեսզի հետաքրքիր լինի ընթացքը, այսպիսի նվեր էլ ենք ավելացրել, մենք կվճարենք ձեր մեքենայի 1 տարվա այսպես ասած Կարմիր գծերի գումարը: Սա մեր 10-րդ մրցանակն է:

back-top