l

lifestyle

ՊՐԻՎԵ երեկոյան զգեստների սրահի բացումը Թումանյան 35 հասցեում

Երեք հրաշալի դիզայներներ՝ Վահան Խաչատրյանը, Արևիկ Սիմոնյանը և Արամ Նիկոլյանը Թումանյան 35 հասցեում ներկայացնում են իրենց նոր՝ համատեղ նախագիծը: ՊՐԻՎԵ սրահում ներկայացված են հայ դիզայներների երեկոյան շքեղ զգեստներ կանանց և երեխաների համար: Բացի հիմնադիր երեք դիզայներների աշխատանքները, PRIVE սրահում ներկայացված են մի շարք այլ հայ դիզայներների բացառիկ աշխատանքները: Բացման շնորհանդեսը և հյուրերը՝ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Վստահորեն կարող եմ ասել, որ ցանկացած ճաշակի հայուհի այստեղ կգտնի իր համար համապատասխան երեկոյան զգեստ: Աշխատանքներն իրոք հետաքրքիր են, չկրկնվող, բացառիկ օրինակներով: Բացի VAHAN KHACHATRYAN COUTURE, KIVERA NAYNOMIS, NIKOLYAN բրենդերի աշխատանքները, ներկայացված են նաև FAINA, RUZANE, HAGOP SHAHINIAN, HARMONY, NoSa, MARGONIE և այլ ապրանքանիշերի զգեստներ ու աքսեսուարներ: Սրահում կարող եք նաև հենց տեղում կատարել ձեր նախընտրած դիզայների ինչպես երեկոյան, այնպես էլ հարսանյաց ու մանկական զգեստների անհատական պատվերներ: Հաճելի գնումներ բոլորին ու անմոռանալի երեկոներ ՊՐԻՎԵ սրահից ձեռք բերված շքեղ զգեստներով:

Թումանյան 35

INSTAGRAM/PRIVEARMENIA

back-top