l

lifestyle

PROF AL HOME ինտերիերի և էքստերիերի մասնագիտացված ցուցասրահի բացումը Դ. Անհաղթ 8 հասցեում

Արդեն 16 տարի լինելով ոլորտում առաջատարներից` «Պրոֆ Ալ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը: Նորարարական գաղափարներով և լուծումներով հագեցած «PROF AL Home» նոր երկհարկանի ցուցասրահը հանդես է գալիս շինարարական և դիզայներական նոր ու ինքնատիպ ծառայություններով: Դ. Անհաղթի 8 հասցեում, եվրոպական վերջին չափանիշներին համապատասխան ցուցասրահի պաշտոնական շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

Ամենատարբեր դիզայնի դռներ, պատուհաններ, ապակե և մետաղյա կոնստրուկցիաներ, կահույք, հատակածածկեր, մանսարդային պատուհաններ, տանիքներ, ծաղկամաններ,  էլեկտրոմոնտաժային պարագաներ... «PROF AL Home»-ն իր տեսակով միակն է, որտեղ մուտք գործելով կտեսնեք արդեն պատրաստ տաղավարներ, որտեղև ներկայացված են ցուցանմուշները: Առաջին հարկում ցուցադրված են փոքրածավալ ապրանքատեսակները, իսկ 2-րդ հարկում` ավելի մեծ կոնստրուկցիաները:

«Պրոֆ Ալ» ընկերությունը, որպես բարձրակարգ բրենդ մեծ հայտնություն է վայելում ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս: «Պրոֆ Ալ»-ի ալյումինե կոնստրուկցիաներն ապահովում են յուրահատուկ արտաքին տեսք և ֆունկցիոնալություն, կիրառելի են հասարակական վայրերում և բնակարաններում:

«Պրոֆ Ալ» ընկերությունը հիմնադրվել է 2002թ.-ին: Հիմնադրման օրվանից ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ արտադրական միավոր, սակայն նպատակասլաց և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ, տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է զարգացնել իր գործունեության պրոֆիլը և ներկայումս «Պրոֆ Ալ»-ն ունի ավելի քան 15 արտադրամասեր, որոնք օրեցօր բարելավում են իրենց արտադրական գործընթացը` ձգտելով կատարելության:

Այսօր, շինարարության ոլորտում «Պրոֆ Ալ»-ը հանդիսանում է Հայաստանի լավագույն կազմակերպություններից մեկը: Ընկերության աշխատանքային տարածքն իրենից ներկայացնում է 20 000ք.մ. մակերես զբաղեցնող խոշոր ու բազմապրոֆիլ արտադրական միավոր` կազմված տասից ավելի արտադրամասերից և 1500 ք.մ. մակերեսով ցուցասրահից, որտեղ աշխատում են շուրջ 300 փորձառու մասնագետներ:

«Պրոֆ Ալ» ընկերությունն իր սպառողին է առաջարկում միայն երաշխավորված որակով եվրոպական արտադրանք, որն իր երկարակեցությամբ և ֆունկցիոնալությամբ համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: 

Դ. Անհաղթ 8
(010) 319110

Facebook/PorfAlHome

Instagram/profalhome

back-top