l

lifestyle

Շատ համեղ, օգտակար + առանց ասպարտամի! Նոր PÜR Gum մաստակներն արդեն Հայաստանում են

PÜR Gum կանադական մաստակները, որոնք 7 տարվա պատմություն ունեն, պատրաստվում են Շվեյցարիայում: Ներկայացված են 25 երկրներում, արդեն նաև Հայաստանում: Ունեն կարգախոս՝ Kick Aspartame, առանց շաքարի են և առանց ասպարտամի, ինչի շնորհիվ էլ օգտակար են: Մենք ողջ անձնակազմով վերջին օրերին հենց PÜR Gum ենք օգտագործում, ու այս փոստում ես կբացատրեմ, թե ինչու պետք է գնել PÜR Gum:

  • Kamo Tovmasyan

Շաքարի շատ քանակության վնասի մասին կարծում եմ դեռ մանկուց մեզ բազմիցս զգուշացրել են, սակայն շաքարին փոխարինող նյութերը՝ օրինակ հենց ասպարտամ կոչվող քիմիական նյութը շաքարից 200 անգամ քաղցր է, 0 կալորիա է պարունակում, ինչի շնորհիվ մթերքները, որոնց մեջ այն օգտագործվում է, ցածր կալորիական են ստացվում: Ասպարտամն օգտագործվում է հիմնականում մաստակների մեջ, մի շարք գազավորված ըմպելիքներում: Բժիշկները պնդում են, որ այն օրգանիզմի համար վտանգավոր է, քանի որ աղիներում աղիքային մանրէների ազդեցությամբ  մի շարք միացությունների է անջատվում, որոնց մի մասը կանցերոգեն են: Բացի քաղցկեղային հիվանդություններից, այն կարող է առաջացնել օրինակ աղիների բորբոքում: Հենց այս սկզբունքով էլ PÜR Gum-ը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ սիրված ողջ աշխարհում քանի որ չի պարունակում ոչ շաքար, ոչ էլ ասպարտամ, ու իր տեսակով միակն է: Քանի որ վերջին շրջանում բոլորս սկսել ենք ավելի ուշադիր հետևել մեր առողջությանը, այս մաստակները կօգնեն բոլորիս այս հարցում: Եվ համեղ, և անվնաս:

Արդյոք համեղ է առանց շաքարի-կհարցնեք դուք: Անձամբ ես արդեն 2 սիրված համ ունեմ՝ շոկոլադե PÜR Gum-ը և Cinnamon-ը: Չէ՝ 3, մոռացա նռան համով PÜR Gum-ի մասին: Ընդհանուր 8 համեր են, Հայաստանում այս պահին ներկայացված են 6-ը՝ Cinnamon, Coolmint, Peppermint, Spearmint, Wintergreen, Pomegranate Mint: Հարցրեք բոլոր դեղատներում, սուպերմարկետներում...հետևեք ձեր առողջությանը, միշտ թարմ պահեք ձեր շնչառությունը և փորձեք օրիգինալ համերով PÜR մաստակները:

Բացի ստանդարտ մաստակի տուփը կան նաև 5 համի մայնթեր, որոնք թարմ շնչառության համար շատ հարմար են, իսկ իմ աշխատանքում պատկերացնում եք դա ինչ կարևոր է. Mojito Lime Mint, Peppermint, Polar Mint, Spearmint, Tangerine Tango: Կան նաև մեծ PÜR Gum փաթեթներ, որոնք շատ հարմար են մեքենայում պահելու համար, մեծ պայուսակի մեջ պահելու համար...

Առաջարկում եմ միանալ Ինստագրամի էջին, հետևելու նորություններին....

Instagram/purgumarmenia

Նկարահանումների ընթացքում մենք բոլորին հյուրասիրում ենք, այսպես որ ուշադիր կլինեք...

back-top