l

lifestyle

Բրիտանական QUIZ բրենդի երկրորդ սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

Բրիտանական QUIZ նորաոճ ապրանքանիշը բացում է արդեն երկրորդ երևանյան սրահը, այս անգամ Դալմա Գարդեն մոլում: Հիշեցնեմ, որ առաջին QUIZ սրահը գործում է Երևան Մոլում: QUIZ ապրանքանիշի քաղաքականությունն է՝ թրենդային, որակյալ և շքեղ հավաքածու համեմատաբար ցածր քնային քաղաքականությամբ: Բացման շնորհանդեսի ընթացքը, հյուրերը և սրահի տեսականին՝ մեր հատուկ փոստում:

  • Դալմա Գարդեն Մոլ
  • Kamo Tovmasyan

Ամենօրյա, կոկտեյլային և երեկոյան զգեստների մեծ տեսականի տարբեր տարիքային սահմանի աղջիկների և կանանց համար: Կարմիրից մինչ ոսկեգույն, դասական սև և սպիտակ, ծաղկազարդ ամառային հավաքածու, որը պարբերաբար թարմացվում է և հասանելի է տարբեր չափսերով: Միջոցառման հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, լավ երաժշտություն SUPACOOKS-ից և նոր սրահի ներկայացում:

QUIZ-ն արդեն 25 տարի ներկայացնում է թրենդային հագուստ, որը, ինչպես նշում են հենց բրենդի հիմնադիրները "հենց նոր է հայտնվել պոդիումում": Ամեն ինչ սկսվել է Շոտլանդիայում բացված 3 սրահներից, իսկ այսօր դրանք արդեն մոտ 300-ն են Բրիտանիայում, Ասիայում և արևելյան երկրներում: Բրնեդի կարգախոսն է՝ Offering that they want, WHEN they want-Առաջարկել այն, ինչ նրանք ցանկանում են, երբ ցանկանում են: Հավաքածուն հիմնականում ներկայացնում է զգեստներ, բլուզներ, քարդիգաններ, հիմնական շեշտադրումն է՝ որակի, բրիտանական ձեռագրի և ոչ թանկ գնային քաղաքականության համադրումը:

ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ

ԵՐԵՎԱՆ ՄՈԼ

back-top