l

lifestyle

RED POINT Terrace-ի բացումը Ramada by Wyndham հյուրանոցում

Վերջերս Փ. Բուզանդի 15 հասցեում բացված Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan հյուրանոցի 13-րդ հարկում գործում է RED POINT Terrace-ը, որի բացման շնորհանդեսին վերջերս ներկա էինք: Դեպի Հանրապետության հրապարակ բացվող հրաշալի տեսարանով այս նոր ժամանցավայրը, վստահ եմ, դառնալու երևանցիների և մեր հյուրերի ամենասիրված ու հաճելի նոր վայրերից մեկը քաղաքում: Բացման երեկոն ամբողջությամբ կարող եք դիտել ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 Դեպի Արարատ լեռը և Հանրապետության հրապարակ բացվող հրաշալի տեսարան, հեղինակային խոհանոց և կոկտեյլներ: RED POINT Terrace-ը գործում է մինչ կեսգիշեր և արդեն իսկ պլանավորել է միջոցառումների շարք ողջ ամառվա ընթացքում: Բացման շնորհանդեսի գործընկերներն էին FLY DUBAI ընկերությունը, Chronograph սրահը, Hermitage բացառիկ բույրերի ցանցը և IQOS ապրանքանիշը: Երեկոյի հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն հյուրանոցի Շեֆ-խոհարարի կողմից, ֆիրմային կոկտեյլներ բարմեններից և խաղարկություններ գործընկերներից: Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan հյուրանոցն էլ իր հերթին խաղարկեց հյուրանոցում կացության վաուչերներ երկու հյուրերի համար: Միջոցառման ամենահաջողակ հյուրն էլ ընկերության կողմից շահեց երկու ուղետոմս դեպի Դուբայ: RED POINT Terrace-ը համագործակցում է DJ-ների ասոցացիայի հետ, որտեղ ներառված DJ-ներին էլ վստահված է  այստեղի երաժշտությունը:

Հանրահայտ Wyndham ամերիկյան հյուրանոցային ցանցն ունի 38 տարվա պատմություն: Այսօր այն ներկայացված է մի շարք երկրներում, այդ թվում Չինաստանում, Կանդայում, Բրիտանիայում, ինդոնեզիայում, իհարկե ԱՄՆ-ում և արդեն նաև Հայաստանում: 4* ունեցող հյուրանոցն ունի 202 համար, առաջին հարկում գործում է Ease lobby-bar-ը և Tartar ռեստորանը, 13-րդ հարկում, ինչպես ասացի արդեն գործում է Red Point Terrace-ը, իսկ շուտով նաև գործելու գերժամանակակից ՍՊԱ կենտրոնը:

Փ. Բուզանդի 15
091-700 330

Facebook/redpoint

back-top