l

lifestyle

RED STAR Lounge Cafe-ի բացումը Բաղրամյան 25 հասցեում

Բաղրամյան 25 հասցեում՝ Բաղրամյան/Պռոշյան խաչմերուկի հարևանությամբ բացվել է RED STAR Lounge Cafe նոր ժամանցավայրը, որի բացման շնորհանդեսին մենք ևս ներկա էինք: Եվրոպական խոհանոց, կոկտեյլների մեծ տեսականի, ֆիրմային նարգիլե, փակ և բացօթյա սրահներ, լավ երաժշտություն և Բաղրամյան պողոտում գործող ժամանցավայրի համար շատ կարևոր ու մեծ ավտոկայանատեղի: Մեր ֆոտոշարքի և լայվ միացման շնորհիվ կարող եք օնլայն ծանոթանալ այս նոր ժամանցավայրին և այցելել՝ արդեն որպես ծանոթ նոր Lounge Cafe:

Առաջինը, որ նկատվեց, ընկերական միջավայրն էր, իսկ երբ ժամանցավայրի տնօրինությունը, նաև աշխատակազմը անկաշկանդ է ու մարդամոտ, արդեն իսկ քեզ լավ ես զգում այստեղ և չես շտապում հեռանալ: Բացօթյա սրահը մինչ աշնան վերջ հարմար է սիրված պողոտայում հանգստանալու համար, ծխելու նարգիլե, օգտվել խոհանոցից, սակայն փակ սրահն էլ իր յուրահատկությունն ուներ: Հետաքրքիր, շատ հարմար դիզայն, այսպես ասած՝ ընդհանուր սրահում առանձնացված սեղաններ ու շատ համեղ խոհանոց, համենային դեպս այն ինչ մենք փորձեցինք բացման շնորհանդեսին միանշանակ խորհուրդ կտանք մեր ֆոլլոուերներին:  

Միջոցառման ընթացքում ARMENIAN WINE ընկերությունը հյուրերին հյուրասիրում էր իր TAKAR գինիները, ասեմ որ բարմենի պատրաստած կոկտեյլները նույնպես շատ համեղ էին, ես ինքս երեք կոկտեյլ եմ փորձել, կարծում եմ պետք է այցելել արդեն որպես հաճախորդ և ծանոթանալ ամբողջական մենյուի հետ: DJ-ի սեթը մեզ հուշեց այն մասին, որ փակ սրահը հենց միջոցառումների, ծննդյան ու տարբեր տոների համար շատ հարմար է, կոմպակտ, ընդհանուր սրահով...մոտ 70 հյուրերով կարող եք հոյակապ երեկո անցկացնել, բացօթյա հատվածն էլ հաշվի առնելով՝ 80-100: Բացօթյա հատվածն ավելի հանգիստ էր, չնայած անմիջապես Բաղրամյան պողոտային նայելով՝ առանձնացված ու հարմար: RED STAR Lounge Cafe-ն գործում է 11.00-ից մինչ կեսգիշեր, մի մոռացեք հասցեն՝ Բաղրամյան պողոտա 25:

 Բաղրամյան 25

077-188818

Facebook/RED STAR Lounge cafe

Instagram/redstarloungecafeyerevan

back-top