l

lifestyle

Երկար սպասված! Հայաստանում առաջին «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնի բացումը

Եռահարկ, ավելի մեծ քան ես պատկերացնում էի, լուսավոր ու ընդարձակ: Հատկապես լամպային դիզայնը ողջ շենքի վրա անչափ տոնական էր ու նյույորքյան տրամադրություն էր փոխանցում: Տոնական համերգ ողջ օրը, մանկական Եվրատեսիլի աստղերը, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, Գոհար Գասպարյանը, DJ Donz-ը, հեքիաթի հերոսներ, ծաղրածուներ, խաղավարներ ու բազմաթիվ այցելուներ: Բացման պաշտոնական շնորհանդեսն էլ առավոտյան տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հյուրընկալմամբ: Հայաստանում առաջին ՌԻՈ մոլի բացման բոլոր մանրամասները դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

«ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնների խոշորագույն ռուսական ցանցն ընդլայնում է սահմանները և դուրս է գալիս Հայաստանի շուկա նոր նախագծով: Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության հանրահայտ ցանցի հանդիսավոր բացումը: «Տաշիր» ընկերությունների խումբը իր ուժերով լրիվ ծավալով իրականացրել է նոր առևտրային կենտրոնի նախագծման, շինարարական և բրոքերային գործունեության աշխատանքները: «ՌԻՈ»-ն իր դռները այցելուների համար բացեց պաշտոնական արարողությունից անմիջապես հետո, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և այլ հրավիրված հյուրեր: Առևտրային կենտրոնից բացի «Տաշիրը» ներկայացրեց մի շարք սեփական նախագծեր։ Խմբի ներդրումների միագումար ծավալը բոլոր նախագծերի համար կազմել է մոտ 40 մլն. ԱՄՆ դոլար:

«ՌԻՈ» եռահարկ առևտրային զվարճանքի կենտրոնը, ընդհանուր մակերեսը` 24 հազ. քառ.մ., գտնվում է Երևանի դինամիկ զարգացող վարչական շրջաններից մեկում` Արաբկիրում, հետևյալ հասցեով` Փափազյան 8: Նոր կենտրոնի ընդգրկման գոտում բնակվում է ավելի քան 600 հազ. մարդ: Այցելուների հարմարավետության համար նախատեսված է  վերգետնյա ավտոկայանատեղի 250 ավտոմեքենայի տեղով:

Երևանում «ՌԻՈ»-ն դարձավ Հայաստանի տարածքում Խմբի կողմից բացված թվով 4-րդ առևտրի կենտրոնը: Նախկինում 2004թ.  բացվել է «Տաշիր» առևտրի կենտրոնը, 2012թ. Dalma Garden Mall առևտրային զվարճանքի կենտրոնը, իսկ 2016թ. Tashir Street Shopping Gallery-ին։

Համալիրի տարածքում տեղի է ունեցել միջազգային և ռուսական մանրածախ մի շարք բրենդերի ներկայացումը` Love Republic, U.S. Polo, Pricetime, One Way և այլն: Ընդհանուր առմամբ մոլում կգործեն մոտ 80 խանութ, այդ թվում տեղական օպերատորները: Որպես «ՌԻՈ»-ի խարիսխային վարձակալներ են հանդես գալիս Երևան Սիթի մթերային սուպերմարկետը, Goods House ցանցի կենցաղային ապրանքների խանութը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Սինեմա Սթար ցանցի կինոթատրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ) և Խմբի նախագիծը, որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանի շուկայում` էկզոտարիումը, ընդհանուր մակերեսը 600 քառ.մ., որտեղ ներկայացված են մոտ 60 կենդանիների տեսակներ` ընձառյուծակատուներ, կենգուրու, կրիաներ և այլն: Առևտրի կենտրոնի երրորդ հարկում գտնվող ֆուդքորթի գոտում գտնվում են KFC և Տաշիր Պիցցան: Մոտակա շրջանում կհայտարարվի արագ սպասարկման միջազգային ցանցերի նոր ռեստորանների բացման մասին:

Համալիրի շենքը առանձնանում է ժամանակակից ճարտարապետանախագծային լուծումներով, որոնք հարմարեցված են տեղական բնակլիմայական առանձնահատկություններին: Շենքի ճակատները կառուցված են  բնական քարից, առևտրի կենտրոնի ճակատները զարդարված են շրջապատկեր պատուհաններով: «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է ռուսական շուկայում առևտրային անշարժ գույքի խոշորագույն զարգացնողներից մեկը: Այսօր Խումբը կառավարում է 30 առևտրի կենտրոններ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի այլ քաղաքներում և Երևանում: Այս պահին շինարարության փուլում են գտնվում ևս 6 առևտրային զվարճանքի կենտրոններ:

«ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնների ռուսական ցանցը զարգացման ոլորտում հաջողված հայրենական նախագծերից մեկն է, որը առևտրային անշարժ գույքի շուկայի մասնագիտական միության կողմից տարբեր տարիներին բարձր գնահատականի է արժանացել: Ցանցի առևտրային անշարժ գույքի օբյեկտները յոթ անգամ հեղինակավոր մրցանակների դափնեկիր են դարձել: 2005թ. առաջին «ՌԻՈ»-ի գործարկումից «Տաշիր» ընկերությունների խումբը Ռուսաստանի քաղաքներում բացել է 16 «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոններ:

back-top