l

lifestyle

RIO Mall-ի և TASHIR STREET SHOPPING GALLERY-ի Ամանորյա ձևավորումները

TASHIR Group-ն իսկական Ամանորյա նվեր է մատուցել բոլոր Երևանցիներին: Եթե երեկոյան շրջել եք Հյուսիսային պողոտայով՝ անհնար է նկատած ու հիացած չլինեք լուսային հսկայական դեկորացիաներով, որոնք իրոք շատ ճաշակով են: Մենք որոշեցինք նկարահանել Հյուսիսային պողոտայի, RIO Mall-ի և TASHIR STREET SHOPPING GALLERY-ի Ամանորյա ձևավորումները և շնորհակալություն հայտնել TASHIR Group-ին նման օրիգինալ մոտեցման և տոնական տրամադրության համար:

  • Կամո Թովմասյան

Նախ սկսեմ Հյուսիսային պողոտայից: Ինչպես արդեն նշեցի TASHIR Group-ն այ այսպիսի շքեղ ձևավորում է նվիրել երևանցիներին: Նվեր, քանի որ շրջելով Հյուսիսային պողոտայով, լույսերից և այս գեղեցկության հիացմունքից ցանկացած տրամադրություն վերածվում է տոնականի և սկսում ես դու էլ պատրաստվել 2018-ի դիմավորմանը: Սակայն այսքանով չի սահմանափակվում անակնկալները, դուք դեռ չեք տեսել, թե ինչես է զարդարվել TASHIR STREET SHOPPING GALLERY-ն: Ավանդական տոնածառների փոխարեն, ողջ սրահում տեղադրվել են մանեկեն-տոնածառներ՝ խորհրդանշելով, հենց այստեղից նվերներ գնելու գաղափարը: Մանեկեն-տոնածառները հենց իրենք կարծես փաթեթավորված նվերներ լինեն ու իրականում այնքան գեղեցիկ են, որ TASHIR STREET SHOPPING GALLERY-ն այս օրերին կարծես Ամանորյա ցուցահանդես լինի: Անպայման այցելեք և անձամբ վայելեք այս գեղեցկությունը: 

Ինչպես TASHIR STREET SHOPPING GALLERY-ում այնպես էլ նորաբաց RIO Mall-ում արդեն տոնական տրամադրություն է, Ձմեռ պապն անակնկալ ամենքին հայտնվում է օրվա տարբեր ժամերին, երեխաներին զբաղեցնում են հեքիաթային հերոսները, խաղավարները, սովերցնում են ամանորյա զարդարանքներ պատրաստել ու այս ամենը հաճելի երաժշտության ներքո սիրված հայ DJ-ների կողմից: RIO Mall-ի տոնական ձևավորումը նույնսպես շատ գեղեցիկ է, դուք տեսնում եք հսկայական ֆոտոհատվածը, երկնքում սավառնող եղջերուներ, ձմեռպապեր, նվերներ...Արդեն մոտենում է 2018-ը, մի մոռացեք նվերներ գնել ձեր սիրելիներին, չէ որ սա տարվա ամենասիրված ու սպասված տոնն է...

back-top