l

lifestyle

2018 թ.-ի 10 երևանյան rooftop-երը, որոնք պետք է այցելել

Ինչպես ողջ աշխարհում մեզ մոտ ևս ամռանն ավելի սիրված են բացօթյա ժամանցավայրերը որոնք գտնվում են հյուրանոցների և տարբեր բիզնես կենտրոնների բարձր հարկերում, և որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Քանի որ հենց ամռանն ենք մենք ունենում ավելի շատ հյուրեր արտերկրից, որոնց պետք է զարմացնել մեր Երևանով, ներկայացնում եմ ձեզ ամենասիրված ու ամենագեղեցիկ տեսարաններն ունեցող երևանյան 10 rooftop-ը, որոնք 2018-ին ակտուալ կլինեն: Տեղադրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, այն ձեզ պետք կգա ամառվա ընթացքում...

  • Kamo Tovmasyan

LEVEL ELEVEN

Այս տարվա տասնյակը սկսում եմ ամենանոր ժամանցավայրից, որը բացվել է Հյուսիսային պողոտա/Աբովյան փ. հատման վայրում գործող Golden Palace բուտիկ-հյուրանոցի տանիքին: Ավելի ճիշտ կլինի ասել վերջին հարկում, քանի որ Level Eleven-ը հիմնականում փակ ռեստորան է, սակայն ունի շատ փոքր բացօթյա հատված, որտեղից բացվում է այ այսպիսի տեսարան: Մոտավոր 4-5 սեղաններ են բացօթյա հատվածում, այնպես որ կոնկրետ այս հատվածում նստելու համար պետք է նախապես ամրագրել սեղան, իսկ եթե ոչ, ուրեմն արդեն կզբաղեցնեք ձեր տեղը փակ հատվածում:
Հյուսիսային պողոտա 11
(012) 220000
Facebook/restaurantleveleleven

________

Atelier 1797 Penthouse Bar & Grill

Տարվա ամենաշքեղ նոր հյուրանոցն ունի ոչ պակաս շքեղ ռեստորան, որտեղ կա բացօթյա հատված: Atelier 1797 Penthouse Bar & Grill-ը գործում է The Alexander, a Luxury Colletion Hotel, Yerevan-ում: Հաշվի առնելով հյուրանոցի ձևաչափը, կարծում եմ այն որպես ժամանցային ռուֆթոփ սխալ կլինի դիտարկել, քանզի այստեղ հիմնականում կհանդիպեք հյուրանոցում հանգստացողներին կամ գործնական հանդիպումներ պլանավորած անձանց: Երեկոյան ժամերին դեռ չեմ եղել, եղել եմ միայն ընդմիջման ժամին ու վայելել եմ հրաշալի սթեյք: Այս ամսին միանգամից երկու միջոցառում ենք լուսաբանելու որոնք անցկացվում են այս հյուրանոցում, դա GERMANIA AIRLINES ընկերության շնորհանդեսն է, որն արդեն կարող եք դիտել ԿամոԲլոգում և մի քանի օր անց նաև կներկայացնենք հետաքրքիր ֆեշն բրանչ, որը տեղի կունենա ռեստորանի փակ հատվածում: 
Աբովյան 3
(011) 20 6000
Facebook/Atelier1797PenthouseBar&Grill

____________

Forty-Four Sky Bar

Ողջ տարվա ընթացքում ակտիվ գործում էր նորաբաց փակ սրահը, բայց իհարկե բացօթյան անհամեմատելի է: Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում գործող Forty-Four Sky Bar-ում միշտ լավ երաժշտություն է, միշտ լավ մարդիկ ու գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ, Օպերա և ոչ միայն...
Բաղրամյան 1
(011) 201-000
Facebook/Forty-Four Sky Bar

_________

Montmartre Restaurant-Cocktail-Bar
ՓԱՐԻԶ հյուրանոցում գործող Montmartre Restaurant-Cocktail-Bar-ում մենք հաճախակի ենք լինում, քանի որ այստեղ միջազգային ընկերությունները կազմակերպում են իրենց մաստեր-կլասսերն ու թեմատիկ երեկոները, հենց Montmartre Restaurant-Cocktail-Bar-ն էլ հաճախակի կազմակերպում է իր փակ միջոցառումները,ահա այստեղ կարող եք դիտել նոր սեզոնի բացման երեկոն:
Ամիրյան 4/6

060-60 00 60
Facebook/MontmartreRestaurant-Cocktail-Bar

______________

CASCADE ROYAL
Ամենամասշտաբային երևանյան տեսարանը, ֆանտաստիկ Արարատը և տարբեր սրահներ բոլոր տեսակի հանգիստը սիրող անձանց համար: Արդեն երրորդ տարին է, որ այս ժամանցավայրը մեծ պահանջարկ ունի:
Անտառային փողոց 192
011-44 01 44
Facebook/CascadeRoyal
__________

EL SKY BAR
Rooftop-երի քաղաքային մշակույթը զարգացրել է հենց El Sky Bar-ը, որտեղ ամեն օր նվագում են նոր սերնդի ամենասիրված DJ-ները, հատկապես խորհուրդ կտամ այցելել հանգստյան և տոն օրերին, պարելու, համեղ սնվելու համար:
Գրիգոր Լուսավորիչ 9
Երևան Պլազա բիզնես կենտրոն
(010) 49 49 49 , (041) 71 71 71
Facebook/ElSkyBar
_______

 AdAstra Restaurant & Bar

Radisson Blu հյուրանոցի 7-րդ հարկում բացված է AdAstra Restaurant & Bar-ի հատկապես բացօթյա հատվածը ձեզ կզարմացնի գեղեցիկ տեսարանով: Եթե չեք եղել այս ժամանցավայրում առաջարկում եմ մեծ խմբով այցելել, փորձել հեղինակային խոհանոցը, ու հանգստանալ կենտրոնի աղմուկից:
Ազատության պողոտա 2/2
Redisson Blu hotel, 7–րդ հարկ
010-21 99 00
Facebook/AdAstraRestaurantandBar
__________

Paparazzi Cafe
Paparazzi Cafe-ից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կինո Մոսկվա: 3 տարվա ընթացքում այն դարձավ ամենաշատ այցելվող ռուֆթոփերից մեկը: Հյուրերի մեծ մասը սփյուռքահայեր են, աշխատակազմը ևս, դժվար կլինի գտնել մինուս այս նորաբաց վայրում:
Աբովյան 3
055-444 144
Facebook/PaparazziCafe
______________________

Monroe Cafe & Lounge
Իմ ամենասիրած երևանյան սրճարաններից մեկը գտնվում է Կինո Մոսկվայի երկրորդ հարկում, հատկապես երեկոյան շատ հաճելի է նստել բացօթյա հատվածում և հետևել մարդկանց: Հարմար է նարգիլե ծխելու, ամռանը սառը ձմերուկ ու սեխ ուտելու համար + միշտ սիրալիր ընդունելություն.
Աբովյան 18
(011) 333 300
Facebook/MonroeCafe&Lounge

______

Mozaic Sky Bar
Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի վերջին երկու հարկերը զբաղեցնում է Mozaic Sky Restaurant & Sky Bar-ը, այն գործում է մինչ կեսգիշեր, բացօթյա սրահը բաղկացած է երկու հատվածներից, որտեղից բացվում է ամբողջական Երևանի տեսարանը:
Մ.Խորենացի 15
(011) 770990
Facebook/MozaicSkyBar
__________

 

DoubleTree by Hilton
Վերջում ներկայացնեմ ևս մեկ վայր, որն առանձին եմ ներկայացնում այլ ոչ թե տասնյակում: Այս վայրը չի գործում որպես բացօթյա ռուֆթոփ, սակայն այստեղ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, փարթիներ, կորպորատիվ միջոցառումներ և նույնիսկ գործում է հատուկ ռոմանտիկ երեկոյի ամրագրման տարբերակ, որի արդյունքում դուք կարող եք ամրագրել DoubleTree by Hilton հյուրանոցի 14-րդ հարկում գտնվող բացօթյա տարածքը ձեր և ձեր սիրելիի հատուկ երեկոյի համար: 
Գրիգոր Լուսավորիչ 4/2
(011) 555333

Facebook/doubletreebyhilton

________

back-top