l

lifestyle

Մեր նոր ֆավորիտը Հյուսիսային պողոտայում! LOFT ROOM-ի բացման շնորհանդեսը և հյուրերը

Երբ ամեն ինչ օրիգինալ է, տարբերվող ու առաջին իսկ հայացքից ձգող…Հյուսիսային պողոտա 12 հասցեն այսուհետ մեր ժամանցի հիմնական վայրը կդառնա շնորհիվ LOFT Room նոր կոնցեպտի, որի փակ և բացօթյա սրահները urban մշակույթի, երևանյան սովորույթների և նոր հասարակության հայացքների միաձուլումն է. վայր, ուր բոլորը կգտնեն իրենց անկյունը սրճելու, ընթրելու, աշխատելու, շփվելու, նույնիսկ տխրելու համար. Տարվա ամենայուրահատուկ բացումներից մեկը դիտեք ԿամոԲլոգում.

  • 12 Հյուսիսային պողոտա, 041-408864
  • Kamo Tovmasyan

Ի տարբերություն Մոսկովյան 3 հասցեում գործող The Loft անտի-սրճարանի, որն ավելի շատ երիտասարդների, ուսանողների համար է, նորաբաց LOFT Room-ը դուր կգա ավելի հասուն սերնդի ժամանցասերներին: Բացօթյա հատվածում պարբերաբար ելույթ կունենան սիրված բենդեր, կատարողներ, կնվագեն հայտնի DJ-ներ, իսկ հյուրերի առումով կգործի տարիքային ֆեյս: Ներսի սրահի երկու հարկերում էլ չի թույլատրվում ծխել, իսկ այ բացօթյա հատվածում կարող եք: Երևանյան մոդեռն բակ հիշեցնող բացօթյա սրահը շնորհիվ մեծ շատրվանի իրոք հանգիստ ժամանցի իդեալական վայր է:

Բացման շնորհանդեսին նվագում էին DJ GREG-ը և DJ Yulia-ն, հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, կոկտեյլներ, ինչպես նաև հայկական ֆոտոսթենդ Marashlyan ֆոտոստուդիոյից: Այցելեք ու համոզվեք, ամառվա թոփ-վայրերից մեկը միանշանակ հենց LOFT Room-ը կդառնա:

12 Հյուսիսային պողոտա

 041-408864

Facebook/Photo Atelier Marashlyan

back-top