l

lifestyle

Դեպի ԱՐԱՐԱՏ! CASCADE ROYAL ռեստորան լաունջի բացման շնորհանդեսը

Առաջին հայացքից զարմացնում են մասշտաբները, ապա հայտնվում ես բացօթյա սրահում ու զարմանում տեսարանով: Քաղաքում գործող տասնյակ պանորամային տեսարանով ժամանցավայրերի շարքում CASCADE ROYAL ռեստորան/լաունջը, երևի թե իրոք ունի ամենահարմար ու գեղեցիկ տեռասան, որտեղից բացվում է ապշեցուցիչ տեսարան դեպի Արարատ լեռ...Սակայն միայն տեսարանի համար չէ, որ Մենք առաջարկում ենք Ձեզ այցելել CASCADE ROYAL:

  • Gor Elchyan
  • Kamo Tovmasyan

Քաղաքի սրտում, Կասկադում` Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի հարեւանությամբ արդեն բացել է իր դռները Cascade Royal Restaurant and Lounge Bar համալիրը: Ինչպես ասացի ռեստորանի գլխավոր մեխը պանորամային տեսարանն է: Առավոտյան սրճում ես Արարատ լեռով հիանալով, գիշերն էլ իր հերթին զարմացնում է գիշերային Երեւանի տեսարանով: Այս ամենին գումարեք երաժշտություն, մի գավաթ գինի, կամ շամպայն, յուրահատուկ ուտեստներ ու ջերմ մթնոլորտ:

Երկհարկանի Cascade Royal-ն ունի չորս սրահ և տեռասա: Սրահները ծխողների և չծխողների համար են նախատեսված, երկրորդ հարկում առանձնացված է սիգարի սիրահարների սրահը, առաջին հարկում գործում է նաև մանկական սրահ, որտեղ Ձեր երեխային կհետևեն մասնագետները: Սրահները հարմար են նաև նրանով, որ դուք կարող եք նշել այստեղ ծննդյան և այլ տոներ փոքր և մեծ խմբերով Ձեր ընտրած սրահում:

Խոհանոցն այստեղ եւս բազմազան է` հայկական ու եվրոպական ճաշատեսակներ, շեֆ-խոհարարի կողմից պատրաստված ֆիրմային ուտեստներ, հարուստ բար. այս ամենն Cascade Royal-ին առանձնացնում ու յուրահատուկ են դարձնում ոլորտում:

Cascade Royal-ն աշխատում է առավոտյան ժամը 11:00-ից մինչեւ վերջին հյուրը:

Անտառային փողոց 192

011-44 01 44

ՖԵՅՍԲՈՒՔ

 

back-top