l

lifestyle

Տոնդ Շնորհավոր! Փոքրիկ Սաթիի 10-ամյակն ու Առաջին Տեսահոլովակի Շնորհանդեսը KAMI Ակումբում

10-ամյա երգչուհի և հաղորդավարուհի Սաթին իր նոր տեսահոլովակի շնորհանդեսը կազմակերպել էր Kami ակումբում: Այս երեկո նա նշում էր միանգամից երեք տոն՝ ծննդյան տարեդարձ, առաջին տեսահոլովակի և նոր երգի պրեմիերա։ "Տոնդ շնորհավոր"` այսպես է վերնագրել Սաթին իր առաջին տեսահոլովակը, որն էլ նվիրել է հենց ինքն իրեն: Տեսահոլովակի պրեմիերային ներկա էին Սաթիի մայրիկը՝ Գոհար Պողոսյանը, ընկերները,  երաժշտության հեղինակ Արսեն Ղազարյանը, խոսքերի հեղինակ Արմինե Բոյաջյանը, տեսահոլովակի ռեժիսոր Նելլի Պողոսյանը և բոլոր նրանք, ովքեր իրենց ներդրումն էին ունեցել տեսահոլովակի ստեղծման գործում։

  • Ovsanna Simonyan

Տեսահոլովակի պրեմիերայի հյուրերի թվում էին պատանի երգչուհիներ Էլինա Չոլախյանը և Լիդուշիկը, ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը, դերասան Արմեն Դանիելյանը, Սաթիի ընկերները, հարազատները, նույնիսկ երգչուհու հարազատ դպրոցի տնօրենը, առաջին ուսուցչուհին ու դասղեկը: Իհարկե շնորհանդեսին ներկա էին երգի երաժշտության հեղինակ Արսեն Ղազարյանը, խոսքերի հեղինակ Արմինե Բոյաջյանը, տեսահոլովակի ռեժիսոր նելլի Պողոսյանը, մանկական միջոցառումների կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանը, մայրիկի դպրոցական տարիների ընկերուհի՝ հոգեբան Լիլիթ Ալեքսանյանը: Տեսահոլովակում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Աշոտ Ղազարյանի և Աբել Աբելյանի ստուդիաների տաղանդավոր սաները, տեսահոլովակում կնկատեք նաև սիրված ծաղրածու Մաքսին: Նշեմ, որ գործիքավորումը կատարվել է A Production-ում: Պարային բեմադրության հեղինակ՝ MAGA DANCE ստուդիայի գեղարվեստական ղեկավար Անուշ Գիժլարյան: Նկարահանումների աջակցման համար հատուկ շնորհակալություն Avenue De Fleurs սրահին, ՋՐԱՇԽԱՐՀ ընտանեկան ժամանցի կենտրոնին, 21TV-ին, օպերատորական կազմին, լավագույն նախագծերի մոնտաժի հեղինակ Էդուարդ Մատենցյանին, ինչպես նաև Biayni by Vahan Khachatryan սրահին, ԿԱՄԻ ակումբին և Business Magazine Armenia ամսագրի տնօրեն Կարինե Շահվերդյանին:

Պատահական չէ, որ նորահայտ երգչուհի Սաթիի գլխավոր հյուրերից մեկը դերասանուհի Ժաննա Բուտուլյանն էր, ով Սաթիի հետ միասին վարում էր միջոցառումը (ի դեպ՝ սա Սաթիի` որպես հաղորդավարուհի ներկայանալու հենց առաջին փորձն էր): Սաթիի «Տոնդ շնորհավոր» տեսահոլովակի գլխավոր հերոսներից մեկի՝ ուսուցչուհու կերպարը հենց Ժաննային էր վստահվել։ Միջոցառման ընթացքում Սաթին իր նոր՝ ԻՄ ԵՐԵՎԱՆ երգով շնորհավորեց նաև մեր սիրելի Երևանի 2799-ամյակը: Ի դեպ, հոկտեմբերի 11-ին փոքրիկ Սաթին Hi-Am բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ներկայացրել էր նաև «Ես հայ եմ» տեսահոլովակը՝ կրկին նվիրված սիրո քաղաք Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին։

«Ես հայ եմ»  տեսահոլովակի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Լիլի Գրիգորյանն է, իսկ տեսահոլովակի նկարահանումն իրականացվել է ռեժիսոր Արթուր Մանուկյանի, օպերատոր Արտյոմ Աբովյանի, ոճաբան Արմեն Գալյանի համատեղ ջանքերով։

 

Սաթիի մայրիկի Գոհար Պողոսյանի խոսքով Սաթիին երգչուհու և հաղորդավարուհու մասնագիտության մեջ տեսնելը եղել է դեռ իր մանկության երազանքը, որն իրականացրել է հենց իր փոքրիկի միջոցով։ Ի դեպ՝ հենց Գոհար Պողոսյանն է հանդիսանում Սաթիի պրոդյուսերը։ Սաթին իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր երեկ կիսեցին իր հետ կյանքի այս կարևորագույն օրերից մեկը: Հետևեք Սաթիին նրա ֆեյսբուքյան էջում ահա այստեղ.

Facebook/singersatiofficial

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top