l

lifestyle

SCHWEPPES ըմպելիքով կոկտեյլների և մոկտեյլների հյուրասիրություն Malkhas Jazz Club-ում

Ամենահայտնի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքը՝ SCHWEPPES-ը ալկոհոլային կոկտեյլների և ոչ ալկոհոլային մոկտեյլների իդեալական բաղադրիչն է: Օրերս Malkhas Jazz Club-ում հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու և գնահատելու SCHWEPPES-ով պատրաստված կոկտեյլներ, որոնք հյուրասիրում էին ընկերության գեղեցկուհի հոսթեսները: Մենք ևս Malkhas Jazz Club-ում էինք և հետևում էինք հյուրերի գնահատականներին:

  • Կամո Թովմասյան

SCHWEPPES-ն ունի ավելի քան 230 տարվա պատմություն: Այն ստեղծել է շվեցարացի ժամագործ և գիտնական Յակոբ Շվեպը: 1836 թ.-ից SCHWEPPES-ը դարձել է անգլիական թագավորական պալատի պաշտոնական մատակարարը: 1851 թ.-ից Մեծ Լոնդոնյան ցուցահանդեսի ընթացքում տեղադրվել է գազավորված ջրով լի շատրվան: Այդ ժամանակից ի վեր շատրվանը հանդիսանում է SCHWEPPES-ի լոգոտիպի մի մասնիկը և առկա է յուրաքանչյուր շշի վրա:

Երևանյան լավագույն ժամանցային կենտրոններում հնարավոր է պատվիրել SCHWEPPES տոնիկներով ալկոհոլային կոկտեյլներ և առանց ալկոհոլի մոկտեյլներ: Ցիտրուսային կիրք, Ամառային երազանք, Հատապտղային հրավառություն, Ցիտրուսային թեթևություն, Անտառային թարմություն...կոկտեյլների բաղադրությունները տարբեր են, ըստ նախասիրչությունների և քիմքին հաճելի:

back-top