l

lifestyle

Հեծանվային Ամենամեծ Իրադարձությունը Segafredo Zanetti Espresso Yerevan-ից և TREK-ից

Segafredo Zanetti Espresso Yerevan-ը և TREK-ը (պաշտոնական ներկայացուցիչ MyBike.am) անցկացրեցին Հայաստանի ամենամաշտաբային և նվերներով լի հեծանվային մրցույթը նվիրված սուրճի միջազգային օրվան: Ինչպես և սպասվում էր՝ բոլոր մասնակիցներին բացի ադրենալինն ու համեղ սուրճը սպասվում էին հետաքրքիր մրցանակներ, Իվետա Մուկուչյանի լայվ կատարումները, DJ Guevo-ի սիրված սեթը ու այս ամենը Կ.Դեմիրճյանի անվ. կենտրոնի բացօթյա հատվածում: Միջոցառման ֆոտոշարքը դիտեք ԿամոԲլոգում:

  • Andranik Beglaryan
  • Kamo Tovmasyan

Segafredo Zanetti Espresso Yerevan-ը ոչ միայն ռեստորանների ցանց է, կամ պարզապես համեղ սուրճ ներկայացնող բրենդ, այլև առողջ ապրելակերպ թելադրող ժամանցավայր: Եթե հիշում եք, նախորդ տարի ես ներկայացրել էի Segafredo Zanetti Espresso Yerevan-ի հատուկ ֆիթնես ուտեստների մենյուն: Այս անգամ, սուրճի միջազգային օրվան ընդառաջ, Segafredo Zanetti Espresso Yerevan-ը և TREK ընկերությունը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում MyBike.am-ն է, կազմակերպել էին մասշտաբային մրցույթ, որին մասնակցում էին ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդները:

Մասնակցում էին 6 տարեկանից բարձր բոլոր անձինք, ովքեր սիրում են հեծանիվ վարել ու նախապես գրանցվել էին: Ողջ օրվա ընթացքում նվագում էր DJ Guevo-ն, խաղարկություններից հետո իր հիթային կատարումներով բեմում հայտնվեց Իվետա Մուկուչյանը, մասնակցիներին ու ներկաներին սպասվում էր Break dance շոու Street Workout Armenia-ից, իսկ նրանք, ովքեր չէին կարողանում հեծանիվ վարել, հենց տեղում կարող էինք սովորել՝ հատուկ մարզիչների օգնությամբ:

Այս ամենին ավելացնենք համեղ սենդվիչները SQ1-ից, քաղցրավենիքները Cinnabon-ից, իհարկե անկրկնելի սուրճ Segafredo-ից (ու հենց այնպես չեմ գրում անկրկնելի, փորձեք, ու կհամոզվեք, որ պարզապես չեմ գովազդում):

Ինչպիսինն էին մրցանակները? 6-14 տարեկան մասնակիցների համար՝ Hoverboard, 16 տարեկանից բարձր մասնակիցների համար՝ iPhone 8: Բայց դե սա բոլոր մրցանակները չէին, օրինակ Bold Men ընկերությունը նվիրեց իր հատուկ նվերը՝ մորուքի խնամքի համար: Նախագծի գործընկերներ՝ skill.am, NEWS.am, Bold Men, Menu.am, Cinema Star Armenia ,Cinema Quest Armenia, Technology & Science Dynamics TSD, Multi Wellness Center, Coca Cola Armenia, Retail Group Armenia....

back-top