l

lifestyle

3 օր 3 գիշեր! Սերգեյի և Ալիսայի հարսանեկան միջոցառումը Դուբայում

Գիտեք, վերջերս էնքան ֆեյք հարսանիքների եմ հրավիրվում, որ երբ տեսնում եմ իրոք համահունչ զույգի, ակամա ուզում եմ բոլորի հետ կիսվել նրանց երջանկությամբ: Մեր ընկեր Գեորգի Հարությունյանը Դուբայում կազմակերպել էր Սերգեյի և Ալիսայի հարսանեկան միջոցառումը: 3 օր նայում ու նախանձում էի բոլոր հյուրերին ու մասնակիցներին...այ քեզ թարս բան, հենց նորմալ հարսանիքա լինում ինձ մոռանում են հրավիրել...

  • Kamo Tovmasyan

Ալիսա Դարբինյանին շատերդ կհիշեք Տիգրան Պետրոսյանի հետ U & I դուետից: Երբ տեղեկացա, որ Գեորգի Հարությունյանը պատրաստվում է Ալիսայի և նրա ընտրյալի հարսանիքը կազմակերպել Դուբայում, մի փոքր ծանոթ լինելով Ալիսայի ճաշակին, արդեն իսկ պատկերացրեցի, թե ինչ գեղեցիկ միջոցառում է սպասվում հյուրերին: 3 օր Դուբայում՝ այսպես կարելի է ամբողջացնել Սերգեյի և Ալիսայի հարսանեկան միջոցառումների շարքը: 

Աբու Դաբիի հայկական դեսպանատանը տեղի է ունեցել զագսավորումը, Շարժայի հայկական եկեղեցում՝ պսակադրությունը, իսկ երրորդ օրն էլ, արդեն Դուբայում՝ հարսանեկան երեկոն: Ավետ Բարսեղյանն ու Իվետա Մուկուչյանը վարում էին միջոցառումը, լավ պարացնելու համար հրավիրել էին իհարկե DJ GUEVO-ին և Club 12 band-ին: Մի քանի սթորիներ տեղադրում եմ իմ ինստագրամյան էջում, կարող եք նայել ԱՅՍՏԵՂ, նաև տեղեկացնեմ, որ զույգն այս ունի իր ինստագրամյան էջը, որտեղ կարող եք ավելի մանրամասնորեն հետևել (բայց միայն բարի նախանձով) նրանց համատեղ կյանքի ընթացքին: Instagram/SergeyAlice

 

 

 

 

 

 

 

 

 

back-top