l

lifestyle

7 տարի անց Երևանում. ՇՊՌՈՏԻ երեկոն ՀԱՎԱՆԱ կոմպլեքսում

7 տարի առաջ ամենաէպատաժային հայուհիներից մեկը մեկնեց ԱՄՆ ու մշտական բնակություն հաստատեց այնտեղ: Ճիշտ է, այսօր գրեթե ամեն ամիս ԱՄՆ է մեկնում որևէ հայտնի հայուհի, կարելի է ասել հայկական շոու-բիզնեսի 50%-ն արդեն տեղափոխվել է Լոս, բայց 7 տարի առաջ այդ տենդենցը դեռ չէր նկատվում, ուստի Շպռոտի հեռանալը քննարկում էին բոլորը: Նախորդ շաբաթ կարճատև այցով Հայաստան ժամանած Շպռոտը իր հանգստյան օրերը համատեղում է երկրպագուների հետ հանդիպումներով, ու արդեն պլանավորել է երկու համերգ: Դրանցից մեկի մասին կպատմեմ այս փոստում...

  • Kamo Tovmasyan

Շպռոտին վերջին անգամ հանդիպել էի լոսում երկու տարի առաջ: Նա ապրում էր մենակ, աշխատում տեղի ռեստորաններից մեկում, իսկ ամենամտերիմ ընկերն իր կատուն էր: Մի կողմից մտածում ես, որ Հայաստանում միևնույնն է ավելի լավ էր, մյուս կողմից բոլորն ովքեր գնացել են հրաժարվում են վերադառնալ...չես էլ հասկանում, հիմա ճիշտը գնալն է, թե մնալը? Անձնական կյանքում նույնպես քաոս էր, նա նոր էր բաժանվել իր հնդկահայ բոյֆրենդից, ես էլ, հիշում եմ բարկացա, ասելով.- Հայաստանից Ամերիկա ես եկել, որ հնդկահայի հետ հանդիպես?

Ելքի հնարավորություն ձեռք բերելով Անին վերջապես նորից հայտնվեց Երևանում՝ հանդիպելու մայրիկին, ընկերներին..նաև Դռիկ Խչոյին, ով հենց ժամանման օրը Հյուսիսային պողոտայում հանդիպելով Շպռոտին երգեց նրա հետ հենց պողոտայում՝ հավաքելով 400 000 դիտում..տեսած կլինեք վիդեոն, եթե ոչ, դիտեք այստեղ: Իհարկե երևանյան ակումբները տեղեկանալով Շպռոտի այցի մասին առաջարկեցին համերգային երեկո կազմակերպել: Առաջինը ՀԱՎԱՆԱ կոմպլեքսն էր, որտեղ Շպռոտը երգեց հին հիթերը, նոր պրեմիերաներ և քավերներ: ՀԱՎԱՆԱ կոմպլեքսի պարային շոուն, երգիչ-երգչուհիները ամբողջացրեցին համերգային ծրագիրը, որը տևեց մոտ 5 ժամ: Մինչ մեկնելը Շպռոտն ունի ևս մեկ հանդիպում հանդիսատեսի հետ, իսկ հետո նրան նորից սպասում է Լոս Անջելեսի հանդիսատեսը: Հաջողություն մաղթենք իր տեսակի մեջ եզակի երգչուհուն, ով չկարողացավ հետևել ֆորմատին՝ հայությանը դուր գալու համար, ու նախընտրեց մնալ իր կաշվի մեջ՝ անելով այն, ինչն իրոք իր ներսի ձայնն է թելադրում, թող որ տնից շատ հեռու:

back-top