l

lifestyle

Տաղանդավոր դիզայներ Հրաչյա Առաքելյանի հերթական գլուխգործոցը Աստվածաշնչյան թեմաներով

Տարիների ընթացքում լայն ճանաչում և մեծ հաջողություններ ձեռք բերած Any Rose Bridal & Flowers Salon-ի գլխավոր դիզայներ Հրաչյա Առաքելյանին վստահում են հազարավոր մարդիկ և կյանքի լավագույն տոնակատարությունների կազմակերպման համար հենց նրան են դիմում: Այս տաղանդավոր երիտասարդի երևակայությունն ասես անսպառ է։ Ամեն անգամ յուրովի կերպավորելով ցանկացած առիթ` Հրաչի դիզայնը դառնում է ամենքննարկվածն ու պահանջվածը:

  • Տերյան 42, 094-08 05 14
  • Kamo Tovmasyan

Այս անգամ ձևավորման թեման Սուրբ կնունքն էր` տոգորված աստվածաշնչյան թեմաներով։ Հիրավի տարբերվող ձևավորում` նախ Օշականի սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ապա` "Ֆլորենս" ռեստորանի շքամուտքում և սրահում: Սրահի շքամուտքը զարդարող "Հայր մեր" աղոթքը գրքային ստենդի տեսքով, թերևս, միջոցառումը զարդարող վիրտուոզ դեկորացիաներից մեկն էր, ինչն արժանացավ ներկաների հիացմունքին: Իսկ սրահն ամբողջությամբ վերածված էր դրախտի, որտեղ հյուրերը կարող էին կորցնել իրականության զգացողությունը և հայտնվել հեքիաթում։ Դե ուրեմն, եթե ցանկանում եք Ձեր կամ Ձեր երեխայի կնունքը վերածել ինքնատիպ տոնակատարության, ապա անտարակույս ուղղորդում ենք այն վստահել բացառապես Հրաչին: Վերջինս իր թիմով Ձեր երազանքին կտա թևեր ու կվերածի այն անջնջելի իրողության։

Տերյան 42

094-08 05 14

back-top