l

lifestyle

ՍԻԹԻԶԵՆ մասնագիտությունների մանկական քաղաքի բացումը Երևանում

PLAY CITY զվարճանքի կենտրոնում մեծ տոն էր ոչ միայն փոքրիկների, նաև` ծնողների համար: Կայացավ CITYZEN մասնագիտությունների մանկական քաղաքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ավելի քան 150 հյուրեր` այդ թվում Երևանի քաղաքապետ Պրն. Տարոն Մարգարյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև նախագծի գործընկերները և աջակիցները:

  • Աճառյան 35, 010-620999, www.cityzen.am
  • Kamo Tovmasyan

CITYZEN-ն իրական քաղաքի մոդել է, որն ունի իր հրապարակը, փողոցները և հաստատությունները՝ ինչպիսիք են ոստիկանությունը, փրկարար ծառայությունը կամ շոկոլադի ֆաբրիկան։ CITYZEN-ի հիմքում դրված են երեխայի զարգացման համար կարևոր 2 գաղափար՝ կրթություն և զվարճանք։ CITYZEN մասնագիտությունների մանկական քաղաքը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք խաղային միջավայրում ծանոթանում են 60-ից ավել մասնագիտությունների, ձեռք են բերում նոր գիտելիքներ և փորձ, բացի այդ շուտ են կողմնորոշվում հետագա մասնագիտության ընտրության հարցում:

CITYZEN-ում երեխաներն ինքնուրույն են որոշում, թե որ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել և ինչպես վաստակել կամ ծախսել գումար։ Այսօրվանից Cityzen-ը նախագծային կարգավիճակից անցնում է աշխատանքային ակտիվ ռեժիմի։ Համոզված ենք, որ շատ շուտով այն դառնալու է բոլոր երախաների, ինչու չէ նաև նրանց ծնողների սիրելի վայրը քաղաքում։ Այցելեք Ձեր փոքրիկի հետ երազանքների քաղաք:

Աճառյան 35
010-620999

FACEBOOK/CITYZEN

www.cityzen.am

back-top