l

lifestyle

Ամառային անակնկալ Սոնա Շահգելդյանից

Սոնա Շահգելդյանը ամռանն է պատրաստվում: Սիրված երգչուհին շուտով կներկայացնի միանգամից երկու տեսահոլովակ, որից մեկի նկարահանումներին մենք ևս ներկա էիք: Բոլորդ գիտեք, թե ինչ արագ ու հաճելի է անցնում ժամանակը Սոնայի հետ: Մեր ֆոտոշարքում փորձել ենք ձեզ փոխանցել մի քանի կադրեր, սպասվող տեսահոլովակի նկարահանումներից: Երգն իհարկե սիրո մասին է, չնայած Սոնան խոստովանեց, որ ՍԵՐՆ իր կյանքում պակասություն չի անում, բայց սիրո մասին երգելը միևնույնն է միծտ հաճելի է...

  • Kamo Tovmasyan

 

Սերժ Գաբյանը տեսահոլովակի պրոդյուսերն է, ռեժիսորը Ռուբեն Գրիգորյանն է, օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը։ Արսեն Բարսամյանը երաժշտության և գործիքավորման հեղինակն է, խոսքերի հեղինակը դերասանուհի Գայանե Ավետիսյանն է (եթե հիշում եք, Սոնան Գայանեի հետ նկարահանվել է DOMINO սիթքոմում):

Շատ հաճելի էր հանդիպել վարսահարդարներ Հարութ եւ Նանո Ջուլհակյաններին, ովքեր հաճախ են աշխատում Սոնայի հետ: Նախագծում աշխատել է նաև դիմահարդար Լիանա Այվազյանը, իսկ Սոնայի զգեստը Ankasa դիզայն ստուդիոյից է, եթե հիշում եք ես պատմել եմ այս հայկական բրենդի մասին:

Տեսահոլովակում նկարահանվել է պարուհի Աիդա Սիմոնը, ով ստացել է հրավել հենց Սոնայի կողմից, ի սկզբանե Սոնան հենց նրան էր ցանակնում տեսնել տեսահոլովակում:

Հաջորդ նախագիծն արդեն Հայաստանին նվիրված տեսահոլովակի նկարահանումներն են, որը պատրաստ կլինի ամռանը:

 

 

back-top