l

lifestyle

Սոնե Սիլվերը Montmartre Ռեստորանի կոկտեյլ-բարում

Ամիրյան 4/6 հասցեում գործող ՓԱՐԻԶ հյուրանոցի 12-րդ հարկում գտնվող Montmartre ռեստորան կոկտեյլ-բարը կրկին բացում է իր բացօթյա վերանդան և հրավիրում մեզ հաճելի ժամանցի: Երգչուհի Սոնե Սիլվերը ամառային շրջանի առաջին հյուրն էր, ում կատարումներով մեկնարկվեց համերգային և թեմատիկ երեկոները, որոնք այստեղ հաճախակի կազմակերպվում են: Երևանյան ամենագեղեցիկ բացօթյա ժամանցավայրերից մեկի մասին կարդացեք մեր հատուկ փոստում:

  • Ամիրյան 4/6, 095-55 45 02, 095-55 45 04
  • Kamo Tovmasyan

Մոնմարտրը Փարիզի ամենաբարձր հատվածն է, որտեղից բացվում է հեքիաթային տեսարան, ու հենց այդ պատճառով էլ PARIS հյուրանոցի 12-րդ հարկում գտնվող ռեստորանը ստացել է Montmartre անվանումը: Ռեստորանի բացօթյա սրահից բացվող շքեղ տեսարանը դեպի Արարատ ու քաղաքի ամենատարբեր հատվածներ իր անզուգական տեսքով համապատասխանում է ցանկացած այցելուի ճաշակին՝ համալրելով ռեստորանում տիրող հաճելի ու հանգիստ մթնոլորտը:

Montmartre-ում ճաշակի ու համի ներկայացման ու մատուցման նոր չափանիշներ են գործում` նոր որակ ու մոտեցում: Պրոֆեսիոնալ խոհարարական անձնակազմի կողմից առաջարկվող եվրոպական, թայլանդական ու հին հայկական եզակի ուտեստները, Հայկական ու Միջազգային Բարմենների Ասոցիացիայի անդամներով համալրված քաղաքի լավագույն բարերից մեկը կզարմացնեն ամենախստապահանջ պատվիրատուին՝ ներկայացնելով ուտեստների, էքսկլյուզիվ կոկտեյլների ու դասական ընտրանու նոր որակ:

Հատկապես բացօթյա սրահում շատ հարմար է նշել փոքր և մեծ միջոցառումներ, թե ինտերիերի, թե տեսարանի, թե խոհանոցի առումով: Եթե հիշում եք, նախորդ տարվա ամենագեղեցիկ միջոցառումներից մեկը՝ The Great Gatsby Evening-ը հենց այստեղ էր կազմակերպվել: Նշեմ նաև, որ Montmartre-ի բարմեն Ստեփան Աբրահամյանը նախորդ տարի Տոկիոում տեղի ունեցած World Cocktail Championship-ում դարձել էր 3-րդ` բրոնզե մեդալակիրը իր պատրաստած "My-Steria" հանրահայտ կոկտեյլով.այս մասին կարող եք կարդալ ահա այստեղ:

Սպասարկման նոր որակ, համի նոր չափանիշ, գին-որակ համադրության ճիշտ ընտրություն: Montmartre ռեստորան կոկտեյլ-բարը բաց է ամեն օր ժամը` 13:00-ից մինչև ուշ գիշեր:

 Ամիրյան 4/6

095-55 45 02

095-55 45 04

Facebook/Montmartre Restaurant-Cafe-Bar

back-top