l

lifestyle

SORRISO սրճարանը նշում է իր 4-րդ տարեդարձը

Այսօրվա պես հիշում եմ. 4 տարի առաջ, Հյուսիսային պողոտա 10/5 հասցեում բացվեց SORRISO սրճարանը, որի բացմանը մենք նույնպես ներկա էինք: 4 տարիների ընթացքում SORRISO-ն փոխել է ինտերիերը, թարմեցրել մենյուն, ավելացրել պաղպաղակների, ինչպես նաև տաք ուտեստների ցանկը և հենց այս ամենի ներկայացումն էլ մեզ սպասվում էր 4-րդ տարեդարձին:

  • Հյուսիսային պ. 10/5, 011-988 977, www.sorrisogelato.com
  • Կամո Թովմասյան

4 տարի անընդմեջ ներկայացնելով տեղում պատրաստվող առանձնահատուկ ուտեստներ՝ քաղցրասեր գուրմանների սիրելի սրճարանն իր ծննդյան առթիվ ներկայանում է բոլորովին նոր ճաշացանկով: Այսուհետ, իտալացի խոհարարի կողմից պատրաստվող յուրահատուկ պաղպաղակից ու աղանդերից բացի, Sorriso սրճարանում Դուք կարող եք համտեսել համեղ ճաշային ուտեստներ: Նոր մենյու՝ թարմեցված տեսականիով:

Իհարկե Sorriso-ի գլխավոր այցեքարտը միշտ եղել է իտալական պաղպաղակը, բայց սրճարանը մշտապես առաջարկել է նաև կոկտեյլներ և իտալական սուրճի մեծ տեսականի, բարձրակարգ իտալական խոհանոց, որի ճաշացանկը հարուստ է Իտալիայի խոհարարական արվեստի իսկական գլուխգործոցներով: Սրճարանի նոր, նրբաճաշակ ինտերիերը կկազմի Ձեր ներդաշնակ ժամանցի մի մասը:

Հիշեցնեմ, որ Sorriso ընկերությունը հանդիսանում է բարձրակարգ իտալական պաղպաղակ Gelato-յի արտադրող: Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու պահպանելով Ջելատոյի ավանդույթները՝ պատրաստվում է որակյալ պաղպաղակ, որը 100 % բնական է և զերծ է կոնցենտրատներից, գունային հավելումներից ու հիդրոջենացված յուղերից: Sorriso-ն իր բարձրակարգ հումքը ներմուծում է անմիջապես Իտալիայից: Պաղպաղակների տեսականին հաճախ համալրվում է նոր համերով:
 
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան տնօրինության կողմից անձնակազմի պարգևատրումներ և պատվոգրերի շնորհումներ, բազմաթիվ խաղ-մրցույթներ, իսկ հաղթողները ստացան 10 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր: Երաժշտական ընդմիջումն ապահովում էր DJ CandyFloss-ը, իսկ երեկոն վարում էր Նարեկ Քթոյանը:
 
Հյուսիսային պ. 10/5
011-988 977

Facebook/SorrisoGelato

www.sorrisogelato.com

 

back-top