l

lifestyle

5 ՆՈՐ ուտեստ SQUARE ONE սրճարանում հրավիրված խոհարար ELIE MASSOUD-ից

Այս տարի SQUARE ONE սրճարանը նշում է իր 15-ամյակը: 15 տարի առաջ այն առաջիններից էր, որտեղ կարող էիր պատվիրել ամերիկյան բուրգերներ, թարմ սմուզիներ, այն առաջինը սկսեց զարգացնել սուրճի մշակույթը, բաց խոհանոց, բարի մոտ կոկտեյլի ամրագրում...ինչպես այսօր հիշում եմ SQUARE ONE-ի բացումը 2004թ.-ին: 15 տարի անց, Հայաստան է ժամանաել լիբանանցի հայտնի խոհարար Elie Massoud-ը՝ ներկայացնելու SQUARE ONE-ի նոր մենյուն, նոր կերակրատեսակները և համադրությունները:

  • Kamo Tovmasyan

Հանրապետության հրապարակի հարևանությամբ արդեն 15 տարի գործող Հրապարակ N1-ը՝ SQUARE ONE-ը փոխել է ինտերիերը, հարստացրել է մենյուն ու սպասում է իր մշտական ու նոր հաճախորդներին: Ինչպես միշտ էր՝ ծխողների և չծխողների սրահներ, հիմա արդեն ավելի հարմարավետ մանկական հատուկ անկյուն, որտեղ ցերեկային ժամերին նույնիսկ կարող եք թողնել ձեր երեխաներին հոգատար դայակ-մանկավարժի հետ, բաց խոհանոց, հրաշալի բացօթյա հատված, հիանալի անձնակազմ ու շատ համեղ խոհանոց:

 Առանձնացրել ենք 5 նոր ուտեստներ, որոնք ստեղծել է Էլի Մասուդը հատուկ SQUARE ONE-ի համար, ինչպես նաև խորհուրդ կտանք այն ըմպելիքները, որոնց հետ  ուտեստներն ավելի ճիշտ է համադրել: SQUARE ONE-ը հայնտի է նաև իր ֆիրմային լիմոնադներով, սմուզիներով, սուրճերի մեծ տեսականիով, հատուկ այստեղ պատրաստվող սիրոպային հավելումներով, որոնց մի մասը նույնպես կարող եք տեսնել մեր հատուկ վիդեոշարքում: Այստեղ արդեն կարող եք համտեսել Երևանում բոլորովին նոր Cold Brew սուրճը, որի պատրաստման մասին ձեզ կպատմեն հենց սրճարանում։

Աբովյան 1/3

094-530 414

Facebook/squareone

 Instagram/square_one_yerevan

 

 

back-top