l

lifestyle

EVOCABANK-ի տոնական համերգը Սրբուհի Սարգսյանի մասնակցությամբ

Մայիսի 9-ը եռակի տոն էր. նշում էինք Մեծ հայրենականի հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի բանակի ստեղծման օրը: Այս տարի Մայիսի 9-ը նշվում էր հատուկ խանդավառությամբ, EVOCABANK-ն էլ տոնն այս դարձրեց էլ ավելի վառ՝ Շ. Ազնավուրի անվ. հրապարակում կազմակերպելով տոնական համերգ, ներկայիս ամենասիրված երգչուհիներից մեկի մասնակցությամբ: Ուկրաինական ՁԱՅՆԸ հեռուտաշոուի ֆինալիստուհի Սրբուհի Սարգսյանը և Allusion բենդը պատրաստել էին հատուկ համերգային ծրագիր:

  • Kamo Tovmasyan

 Վերջին ամիսներին, երգչուհի Սրբուհի Սարգսյանի փայլուն մասնակցությանը Ուկրաինայի ՁԱՅՆԸ հեռուստաշոուում հետևում էինք բոլորս: Նա շոուի ֆինալիստուհին էր և ժյուրիի իսկ կարծիքով ամենաուժեղ մասնակիցներից մեկը ողջ հեռուստաշոուի պատմության ընթացքում: Վերադառնալով Հայաստան՝ Սրբուհին առաջին անգամ մենահամերգով ողջունեց իր ունկընդրին Շ.Ազնավուրի անվ. հրապարակում: Համրեգի նախաձեռնությունը EVOCABANK-ինն էր: Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում հնչեցին միջազգային հիթեր, հեռուստաշոուի ընթացքում կատարած ստեղծագործությունները և իհարկե հայկական սիրված գործեր: Շնորհակալություն EVOCABANK-ին այս տոնական երեկոն մեզ պարգևելու համար: 

back-top