l

lifestyle

World Cocktail Championship-ի բրոնզե մեդալի արժանացած My Steria կոկտեյլը Montmartre ռեստորանում

Օրերս Montmartre Restaurant & Cocktail-Bar-ում Chicco Jazz Band-ի և DJ Extreme-ի երաժշտության ներքո հյուրընկալվել էին այցելուներ` հաճելի երեկո անցկացնելու և փորձելու Տոկիոյում արդեն իսկ գնահատված և հայտնի դարձած "My-Steria" կոկտեյլը: Թե ինչպես է հայ բարմենի կողմից պատրաստված կոկտեյլն արժանացել մեծ ճանաչման Տոկիոյում` կարդացեք այս փոստում

  • Kamo Tovmasyan

Տոկիոյում վերջերս կայացել է Բարմենների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են բարմեններ 67 երկրներից: Հայաստանից մասնակցում էին 2 բարմեններ` Արտավազդ Հայրապետյանը և Ստեփան Աբրահամյանը:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ստեփան Աբրահամյանը դարձավ World Cocktail Championship-ի 3-րդ` բրոնզե մեդալակիրը իր պատրաստած "My-Steria" հանրահայտ կոկտեյլով, ինչի առիթով էլ օրերս Montmartre ռեստորանում հրավիրված ներկաները հավաքվել էին համտեսելու և գնահատելու այն:

Հարցին, թե ինչն է 3-րդ հորիզոնականը գրաված կոկտեյլի գաղտնիքը` Ստեփանը պատասխանեց, որ "My-Steria"-ն սովորականից շատ ավելի թթու և շատ ավելի դառը կոկտեյլ է, որն իր մեջ պարունակում է թարմ քամած լիմոնի և նռան հյութեր, Angostura արոմատիկ բիտեռ, Lemon գռաս, նարնջի լիկյոր և Ռուտի dry ջին...
Նշեմ, որ միայն այդ օրը բարի ամբողջ կոկտեյլների համար գործում էր 50% զեղչ:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ խաղարկություն, որի արդյունքում 6 հաջողակներ վայելեցին Տոկիոյում Աշխարհի Բարմենների առաջնության ժամանակ բարմեն Ստեփանի կողմից պատրաստած, բրոնզե մեդալի և մեծ արձագանքների արժանացած "My Steria" կոկտեյլը:
Ի դեպ, ցանկացած երեկո Դուք նույնպես կարող եք համտեսել այս յուրահատուկ բաղադրությամբ խմիչքը Montmartre Restaurant & Cocktail-Bar-ում:

 

Ամիրյան 4/6

060-600 067

095-554 502 www.parishotel.am

back-top