l

lifestyle

Baldinini-ն փոխում է իր ձևաչափը՝ ներկայանալով որպես Style by Hermitage

Baldinini խանութ–սրահն այսուհետ ներկայանում է որպես մուլտիբրենդային սրահ, արդեն իսկ նոր՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեում: Այն վերանվանվել է ներկայանալով որպես Style by Hermitage։ Հաշվի առնելով հաճախորդների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությունը, Style by Hermitage խանութ-սրահը համալրել է իր տեսականին ներկայացնելով կոշիկների և աքսեսուարների էքսկլյուզիվ նմուշներ այնպիսի միջազգային բրենդերից, ինչպիսին են Testoni-ն, Pertini-ն, Alberto Guardiani-ն և Pollini-ն։  

Վերոհիշյալ բրենդերին զուգահեռ Style by Hermitage խանութ-սրահի հավաքածուները կշարունակվեն համալրվել նաև արդեն տևական ժամանակ ներկայացված բրենդերի էքսկլյուզիվ նմուշներով, որոնց ցանկում են՝ Baldinini և Fabi ապրանքանիշերը։ Իրենց որակով, շքեղությամբ և եզակիությամբ առանձնացող կոշիկների և աքսեսուարների նմուշները ստեղծված են կենսակերպը կարևորողների համար: Ներկայացնելով աշխարհահռչակ բրենդերի կանացի և տղամարդու կոշիկներ և աքսեսուարներ՝ Style by Hermitage-ը շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից որդեգրած սկզբունքին, այն է՝ շքեղության և հարմարավետության համատեղումը ներկայացված տեսականու յուրաքանչյուր նմուշում։

Կանանց և տղամարդկանց նոր հավաքածուն ներկայացված է նոր ֆոտոշարքում, որի ոճաբանն է Մանուկ Ալեքսանյանը, լուսանկարիչն է Սարգիս Մկոյանը: Նկարահանումները տեղի են ունեցել LOFT ROOM սրճարանում:

Հյուսիսային պող. 6

 (+374 96) 548 046

Facebook/BaldininiArmenia

Instagram/stylebyhermitage

back-top