l

lifestyle

SUSHI KUSHI ռեստորանի բացումը Թումանյան 16/1 հասցեում

SUSHI KUSHI-ն լեհական բրենդ է, որն ունի 5 տարվա պատմություն: Լեհաստանի ամենամեծ ռեստորանային ցանցն իր երևանյան SUSHI KUSHI սրահը ներկայացնում է Թումանյան 16/1 հասցեում: Բացման շնորհանդեսի հյուրերն առաջին անգամ փորձեցին լեհական հայտնի SUSHI KUSHI-ները, մասնակցեցին խաղարկության և իրենց կարծիքներով կիսվեցին մեզ հետ: Հյուրերի թվում՝ Հռիփսիմե Խուրշուդյան, Դավիթ Խաչատրյան, Հովհաննես Բաչկով, Նանա և այլք: Հյուրերը, գաղտնի բաղադրատոմսը, անակնկալները՝ մեր ֆոտո/վիդեո շարքում:

  • Կամո Թովմասյան

Առաջին SUSHI KUSHI բար-ռեստորանը բացվել է Լոձ քաղաքում, որտեղ և բնակվում է երևանյան SUSHI KUSHI ռեստորանի հիմնադիր Արկադի Հովհաննիսյանը: Հենց նա է ձեռնամուխ եղել Հայաստանում SUSHI KUSHI բրենդի ներկայացմանը: Հայաստանը երրորդ երկիրն է, որտեղ ներկայացվում է լեհական հայտնի բրենդը: 17 SUSHI KUSHI բար-ռեստորաններ այսօր գործում են Լեհաստանի մի քանի քաղաքներում, Պորտուգալիայի գլխավոր քաղաքներում և արդեն նաև Երևանում: Հայաստանում բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հովհաննիսյանների ընտանիքն է, որը մտադրություն ունու ցանցն ընդլայնել՝ ներկայացնելով բրենդը նաև Վանաձորում, Գյումրիում, Ծաղկաձորում և Արցախում:

Մոտ 40 սուշիի տեսականու յուրահատկությունը նախ չափսն է, յուրահատուկ համը, որը գաղտնի բաղադրատոմսով է պատրաստում, ինչպես նաև բազմատեսակ ռոլերի պատրաստումը, ոչ միայն սիֆուդի սիրահարների համար, այլև հավի մսով, նույնիսկ մրգերով սուշի նախընտրողների համար: Երևանյան Sushi Kushi ռեստորանը գործում է 11.00-ից մինչ կեսգիշեր, գործում է առաքում՝ 011- 33 00 20 հեռախոսահամարով: Նշեմ, որ բոլոր սուշիները պատրաստվում են տեղում, ոչ թե նախապես: Պատճառն այն է, որ բրնձի սոուսի և համեմունքների հատուկ բաղադրատոմսը հայտնի է միայն մեկ մարդու, ով նույնիսկ խոհարարներին չի փոխանցում այդ գաղտնիքը:

 Բացման շնորհանդեսը վարում էր Աննա Գևորգյանը: Հյուրերի թվում շոու-բիզնեսի և սպորտի ոլորտի հայտնի անձինք էին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, Դավիթ Խաչատրյանը, Հովհաննես Բաչկովը, Նանան, Նարեկ Մեծ Հայքը, Աստղիկ Սաֆարյանը և այլք: 

SUSHI KUSHI YEREVAN

Թումանյան 16/1

(011) 33 00 20

Facebook/SushiKushiYerevan

Instagram/sushikushiyerevan

 

back-top