l

lifestyle

Switzerland-Tour.com բրենդի ներքո գործող տուրիստական գրասենյակի բացումը Երևանում

Կորյուն 7 հասցեում օրերս տեղի ունեցավ Switzerland Tour (Շվեյցարիա տուր) գրասենյակի բացման արարողությունը։ Ինչպես հասկանում եք Switzerland Tour-ի գլխավոր առաջարկվող ուղղությունը դա հեքիաթային Շվեյցարիան է՝ շրջապատված Ալպյան լեռնաշղթայի ձյունածածկ լանջերով ու գագաթներով: Ընկերության առաջարկների, աշխատանքային փորձի և գրասենյակի բացման շնորհանդեսի մասին՝ կարդացեք մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Եվրոպական ամենահետաքրքիր երկրներից մեկը՝ Շվեյցարիան հայտնի է իր փայլատակող լճերով, բարձրաբերձ լեռներով, ստվերաշատ անտառներով,ՍՊԱ հատուկ առաջարկներով, իր անվտանգությամբ, մաքրությամբ, նաև ավելացնեմ՝ ոչ ամբողջական բացահայտմամբ: Կարծում եմ, շատ հայերի համար, ովքեր սիրում են ճանապարհորդել, նույնիսկ եվրոպական երկրներում հաճախ լինելու դեպքում, միևնույնն է տարբերվող և յուրահատուկ կլինի հանգիստը Շվեյցարիայում, որը մեր հայրենակիցների կողմից դեռ այդքան բացահայտված չէ:

Switzerland Tour-ի նպատակն ի սկզբանե եղել է բարձրակարգ ծառայությունների մատուցումը և մրցունակ գների տրամադրումը: ARATOURS Travel Services-ը ներգրավված է ճանապարհորդության և փոխադրման բիզնեսի ոլորտում ավելի քան 10 տարի և այս տարիների ընթացքում կազմակերպությունը հաջողությամբ զարգացել է՝ բացելով մասնաճյուղերի, գործակալությունների ցանց ոչ միայն Շվեյցարիայում, այլ նաև Հայաստանում ու մի շարք Եվրոպական երկրներում: Switzerland Tour-ը դարձել է մասնագետ, որն արդարացնում է հաճախորդների սպասելիքները։ Այն հպարտությամբ ձեռք է բերել իր հաճախորդների հավատարմությունն ու վստահությունը։ Switzerland Tour-ի անձնակազմի համար այս երկրում չկան որևէ թաքնված անկյուններ, ուստի թիմը պատրաստ է կազմակերպել ձեր հանգիստը այս գեղեցիկ երկրում։ Համեցեք Կորյուն 7 և զգացեք Ձեզ ինչպես Շվեյցարիայում!

Կորյուն 7

 +41 26 322 77 77

Facebook/switzerland-tour.com

Instagram/switzerlandtourarmenia

www.switzerland-tour.com

back-top