l

lifestyle

ԾԻՐԱՆԻ այգի-ռեստորանի 5-րդ տարեդարձը

ԾԻՐԱՆԻ ռեստորանների ցանցի ամենամեծ նախագիծը՝ ԾԻՐԱՆԻ այգի-ռեստորանն արդեն 5 տարեկան է: Վաղուց արդեն ժողովրդական սեր վայելող ռեստորանը շարունակում է իր հյուրընկալ դռները բացել երևանցիների և հյուրերի համար՝ հայկական խոհանոցի լավագույն ուտեստները մատուցելով հայկական հյուրընկալմամբ, ինչպես ասում են՝ համով ու հոտով...Իր տեսակում եզակի հայկական ռեստորանի 5-րդ տարեդարձը դիտեք ԿամոԲլոգում:
 

ԾԻՐԱՆԻ ռեստորանների ցանցը մի քանի ամիս առաջ Աբովյան 8 հասցեում ներկայացրեց VOSTAN by Tsirani ռեստորանը, որի բացման շնորհանդեսը կարող եք դիտել ահա այստեղ, իսկ նախորդ տարի մենք ներկայացրել էինք Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող ԾԻՐԱՆԻ ՏՈՒՆ ռեստորանը, որի բացման շնորհանդեսը կարող եք դիտել այստեղ:

Ծիրանիի պատմությունը սկիզբ առավ, երբ Ծառուկ պապը բացեց իր ճաշարանը Առինջ գյուղի իր տան բակում: Փոքրիկ ճաշարանը միշտ լի էր հաճախորդներով, որոնց չմերժելու համար երբեմն նա անգամ իր տան ճաշասեղանն ու սպասքն էր տրամադրում իր հացը սիրողներին: Այնուհետև Ծառուկ պապը կառուցեց Առինջում այդ ժամանակի ամենամեծ ռեստորանը և անվանեց այն «Փոքրիկ Ստեփանոս»՝ ի պատիվ թոռնիկի: Ավելի ուշ Ծառուկի ընտանիքի գաղտնի բաղադրատոմսերը և լավագույն ավանդույթները վերածնվեցին այսօրվա Ծիրանի այգի-ռեստորանում, որը հիմնադրվել է իր որդու կողմից։ Ծիրանին սփռված է 4 հա տարածքով ծիրանի այգու վրա, որտեղ և գտնվում են 61  փայտե բացօթյա տնակները, 10 փակ տաղավարները և իր տեսակի մեջ միակ բացօթյա հանդիսությունների սրահը, որը կարող է հյուրընկալել 320 հյուրերի։ Տարածքում են նաև մեծ լիճը, ջրվեժը և շատ այլ գողտրիկ անկյուններ։

Տնական հիշեցնող խոհանոցը, թարմ և բնական բաղադրիչները՝ միսը, բանջարեղենը Ծիրանին դարձրել են զբոսաշրջիկների և տեղացիների սիրված վայրերից մեկը։ Բացի այդքան սիրված ավանդական հայկական ուտեստներից, ինչպիսիք են խորովածը, քաբաբը, խաշը և հարիսան, Ծիրանիի խոհանոցը հայտնի է իր ֆիրմային գառան մսով՝ պատրաստված պտուտակի վրա, փախլավայով, թոնրի գաթայով, տեղում թխվող թարմ լավաշով, խնոցու թանով և գյուղում պատրաստվող արիշտայով։ Հուլիս ամսի կեսին էլ Ծիրանին գեղեցկանում է հայկական մրգի թագուհով՝ ծիրանով, որը հրաշալի և էկոլոգիապես մաքուր ավելացում է ցանկացած հյուրի համար, քաղված տեղում՝ անմիջապես ծառից։ Ծիրանիում թարմացվում և մեծ հոգատարությամբ պահվում են արդեն սիրված խոհանոցի գաղտնիքները։

Ծիրանի այգի-ռեստորանը հարմար է ցանկացած միջոցառման  համար, որում պահպանվում են համով ուտելու և հայկական մյուս ավանդույթները։ Ծիրանիում բացի ընկերական և ընտանեկան հավաքներից, շատ հաճախ են կազմակերպվում կորպորատիվ միջոցառումներ, կնունքներ, ծնունդներ, կոնֆերանսներ և իհարկե հարսանիքներ։ Ամռան ամիսներին միջոցառումները համալրվում են էթնիկ երեկոներով, ինչպիսիք են հայկական ջազի երեկոն, հունական, լատինո, արաբական երեկոները, որոնց մուտքն անվճար է այգու այցելուների համար։

Բաբաջանյան թաղ.
3-րդ փող., N1, Առինջ
(+374 55) 850 950
(+374 99) 850 950

www.tsiranicomplex.am

Facebook/TsiraniGarden

back-top