l

lifestyle

DJs for Charity Mega Party-ն DJ Vakcina-ի և DJ Tal Tobi-ի մասնակցությամբ

Վերջին երկու ամիսների ընթացքում գնելով 500 դրամից սկսվող ցանկացած նկար Segafredo, Square One, Cinnabon սրճարաններց՝ այցելուները ստանում էին DJs for Charity Mega Party-ի հրավիրատոմսեր և հնարավորություն հաղթելու 3 գլխավոր մրցանակներից մեկը. ուղևորություն դեպի Իսրայել 2 անձի համար Mashoo Travel-ից,  3 ամսվա աբոնեմենտ Reebok Sports Club Armenia-ի լողավազան այցելելու համար և ուղևորություն դեպի Թբիլիսի: Միջոցառման հատուկ հյուրեր DJ Vakcina-ն և Իսրայելից ժամանած DJ Tal Tobi-ն էլ միավորել էին իրենց ուժերը հանուն բարի գործի՝ մանկատան երեխաների ներառական կենտրոնի` Բարի տնակի: 

Նրանք, ովքեր մինչ այդ հնարավորություն չէին ունեցել նկար գնել Figaro Group-ի սրճարանների ցանցից, հենց միջոցառման ընթացքում կարող էին միանալ նախագծին: Բարի տնակի կառուցմանն աջակցող բարեգործական երեկոյի արդյունքում հավաքվեց մոտ 400 000 դրամ, որը Figaro ընկերության շնորհիվ դարձավ 1 միլլիոն՝ Figaro Group-ի տնօրեն Անի Հովակիմյանի որոշմամբ: Միջոցառումը վարում էր Արման Մարգարյանը, Իսրայելից ժամանած DJ Tal Tobi-ն էլ DJ Vakcina-ի հետ միասին ապահովում էր լավ երաժշտությունը: Իրենց աջակցմամբ, նվերներով և անակնկալներով երեկոյի գործընկերների ցանկում էին Mashoo Travel-ը, Reebok Sports Club Armenia-ն, Nitro Event Solutions & More-ը, Megerian Carpet Armenia-ն, Ashley Homestore Armenia կահույքի սրահը, Armenia ավիաընկերությունը, Megatoys և Cityzen ընկերությունները, ZartPrint և Ասողիկ տպարանները: 

back-top