l

lifestyle

ՏԱՐԲԵՐ. Նոր ժամանցավայր Հանրապետության 78-31 հասցեում

Արդեն անվանումից հետաքրքիր է չէ? Ձեր օրվան վառ գույներ և լավ տրամադրություն հաղորդելու համար առաջարկում եմ այս նոր ժամանցավայրը: Հետաքրքիր լուծումներով, անվանմանը համահունչ ինտերիերով և մթնոլորտով Tarber սրճարանն իր դռներն է բացում տարբեր ճաշակի տեր մարդկանց առաջ` հրավիրելով անցկացնել ոչ միայն առօրյա հաճելի ժամանց, այլ նաև թեմատիկ գեղեցիկ երեկոներ և տոներ, որոնցից մեկին էլ օրերս հրավիրված էինք մենք:

  • Հանրապետության 78-31, 010-540099

ՏԱՐԲԵՐ սրճարանը հիանալի վայր է ծննդյան տոներ և թեմատիկ երեկոներ անցկացնելու համար: Իր անվանմանը համահունչ ճաշացանկ, ինտերիեր, երաժշտություն.... Սրճարանի դռները բաց են տարբեր ճաշակի տեր մարդկանց համար: Իսկապես, յուրաքանչյուր նախընտրության տեր մարդ կգտնի այստեղ իր փոքրիկ անկյունը և կատարյալ հանգիստ կանցկացնի: Ինչպես նշում են Tarber-ի արդեն իսկ մշտական այցելուները` այստեղի մեծ առավելություններից է յուրահատուկ խոհանոցը: Հացի և հացաբուլկեղենի կատարյալ համ և բույր, խմորեղենի լայն ընտրանի, տարատեսակ խորտիկներ, ծովամթերքներ, պաստաներ, ապուրներ և այլն: Աշխատանքային օրերին լանչ մենյուն այստեղ իսկապես տարբերվում է իր արագ պատրաստմամբ, համեղությամբ և հասանելիությամբ, գործում է նաև առաքում: Tarber-ում թեժ են ուրբաթ երեկոները` ընկերների հետ ակտիվ ժամանց անցկացնելու համար: Դե իսկ ընտանեկան միջավայրում համեղ ընթրելու իդեալական տարբերակն այստեղ weekend-ներին հաճախելն է: 

Հանրապետության 78-31

010-540099

FB/TARBER

back-top