l

lifestyle

French Lemon Tart օրը Armenia Marriott-ից և Air France-ից

Armenia Marriott հյուրանոցը և Air France ընկերությունը կազմակերպել էին French Lemon Tart օր: Ողջ օրվա ընթացքում բոլոր ցանկացողները վճարելով 800 դրամ, կարող էին գնել Արմենիա Մարիոթի Շեֆ-խոհարարի կողմից պատրաստված ֆրանսիական տարտը և մասնակցել յուրահատուկ խաղարկության: Գլխավոր մրցանակն էր՝ 2 անձի ուղետոմս դեպի Փարիզ՝ ներառյալ կացությունը Փարիզի Մարիոթ հյուրանոցներից մեկում: Թե ինչ էր կատարվում երեկ Հանրապետության հրապարակում՝ կիմանաք մեր հատուկ փոստում: 

  • Kamo Tovmasyan

Օրվա հաջողակն էր Արմինեն, ում կտրոնն էլ հենց շահեց գլխավոր մրցանակը: Air France-ը նվիրեց Արմինեին երկու անձի ուղետոմս դեպի Փարիզ, իսկ Armenia Marriott հյուրանոցն էլ կհոգա նրա երկօրյա կացության մասին Փարիզի Մարիոթ ցանցի հյուրանոցներից մեկում: Բացի այդ խաղարկվեցին նաև ընթրիքի վաուչերներ Արմենիա Մարիոթ հյուրանոցի Meeting Point սրճարան և իտալական Cucina ռեստորան այցելության համար: Ողջ օրվա ընթացքում նվագում էր DJ Guevo-ն, միջոցառումը վարում էի Ես: Օրվա ընթացքում հարյուրավոր մասնակիցների թվում էին նաև "ՕՐՐԱՆ" հասարակական կազմակերպության, COAF և "ՍՕՍ Մանկական Գյուղեր" հիմնադրամների երեխաները: Վերջիններս ևս համտեսեցին ֆրանսիական տարտեր, հյութեր և խաղացին ծաղրածուների հետ: 

Տարտի արժեքն էր 800 դրամ, ճիշտ է օրվա երկրորդ կեսին ցանկացողների թիվն այնքան էր, որ բացի տարտը, մասնակիցները կարող էին նաև գնել շոկոլադե մուս և սուրճ, քանի որ խոհարարներն այլևս չէին հասցնում տեղում այդքան արագությամբ պատրաստել տարտերը: Տարտի համեղության գրավականը թարմ բեզեն է, որը տեղում է պատրաստվում, ուստի նախապես հնարավոր չէ այն մեծ քանակությամբ պատրաստել:

Նախագիծն այնքան հաջողված էր, որ, կարծում եմ Տարտի օրը կդառնա ամենամյա:

Ի դեպ, այս տարի Air France ընկերությունը նշում է իր 85-րդ տարեդարձը և այս կապակցությամբ հայտարարում է ակցիա: Հոկտեմբերի 8-11-ը Երևան-Փարիզ-Երևան ուղիղ չվերթի տոմսերը կարող եք գնել հատուկ ցածր գնով, իսկ տոմսերը կարող եք օգտագործել հոկտեմբերի 21-մարտի 31-ը՝ բացառությամբ դեկտեմբերի 22-հունվարի 6 ընկած ժամանակահատվածը: Մանրամասների համար այցելեք կամ դիմեք ցանկացած երևանյան տուր-ընկերություն: Հավելեմ, որ Air France-ն առաջարկում է թռիչքներ 184 ուղղություններով, դեպի 81 երկրներ, իսկ KLM ավիաընկերության և StarTeam ալյանսի հետ ստեղծել է ամենամեծ ուղղությունների ցանցերից մեկն աշխարհում՝ 1000 ուղղություն!

back-top