l

lifestyle

Tashir Street Shopping Gallery-ի 3 iPhone7 բջջային հեռախոսների խաղարկության հաղթողները

Գրեթե 1 ամիս շարունակ Tashir Street Shopping Gallery-ում գործում էր հատուկ առաջարկ. բոլոր այն այցելուներն, ովքեր 1 ամսվա ընթացքում կատարում էին գնումներ Tashir Street Shopping Gallery-ի ցանկացած խանութից, ստանում էին հնարավորություն` մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք խաղարկությանը, որի գլխավոր մրցանակներն էին 3 iPhone7 բջջային հեռախոսները: Թե ովքեր շահեցին և ինչ անակնկալներ էր պատրաստել Tashir Street Shopping Gallery-ն իր այցելուներին՝ դիտեք մեր հատուկ փոստում:

  • Կամո Թովմասյան

Որքան շատ գնումներ, այնքան մեծ զեղչեր: Tashir Street Shopping Gallery-ում պարբերաբար գործող զեղչերն ու հատուկ առաջարկներն արդեն ավանդույթի են վերածվում, իսկ այս անգամ Tashir Street-ն էլ ավելի հաճելի անակնկալ էր մատուցել իր մշտական սպառողներին` կազմակերպելով խաղարկություն խոշոր շահումների տեսքով: Բոլոր այն գնորդներն, ովքեր անցնող 1 ամսվա ընթացքում կատարել էին գնումներ Tashir Street-ում գործող յուրաքանչյուր խանութից, ստացել էին կտրոններ, որոնցով էլ խաղարկվում էին 10 000-100 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր, իսկ գլխավոր մրցանակները 3-ն էին. սպիտակ, ոսկեգույն և վարդագույն Iphone7 հեռախոսներ, որոնք ձեռք էին բերվել Tashir Street Shopping Gallery-ում գործող Top Mobile խանութ-սրահից: Երեկոյի գլխավոր հյուրը երգիչ Սարգիս Ավետիսյանն էր, ում կատարումների շնորհիվ Tashir Street-ի Coffee City-ում տիրում էր ուրախ մթնոլորտ: Միջոցառումը և խաղարկությունն անցկացրեց Արայիկ Համբարձումյանը, իսկ միջոցառման DJ-ն էր՝ ARIK K-ը:

back-top