l

lifestyle

Tessuti իտալական բրենդային գործվածքների խանութ-սրահի բացումը

Հ. Քոչար 24 հասցեում՝ ՌԻՈ մոլի հարևանությամբ բացվել է Tessuti իտալական բրենդային գործվածքների խանութ-սրահը, որտեղ ցուցադրված բոլոր նմուշները ներմուծված են Իտալիայում գործող այն գործարաններից, որոնք գործվածքներ են արտադրում համաշխարհային ճանաչված բրենդերի համար. Etro, Missoni, Dolce & Gabbana, Armani, Chanel, Valentino և այլ աշխարհահռչակ ապրանքանիշերի ամենավերջին նմուշները Tessuti-ում։ Բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

Եթե իտալերենից թարգմանենք Tessuti-ն, կստացվի` գործվածք, բայց սա միայն գործվածքների սրահ չէ։ Մուտք գործելով սրահ` կարծում եմ յուրաքանչյուրը կզգա իտալական իսկական նորաձևության շունչը Երևանում`սկսված ինտերիերից մինչև անգամ իդեալական սպասարկում։ Սրահով շրջելիս Դուք կարող եք դիտել տվյալ ապրանքանիշի ամենավերջին հավաքածուի TV-ցուցադրությունները հատուկ առանձնացված բրենդային պատերին և ընտրել բարձրորակ  բնական գործվածքներ` ստեղծված high class դիզայներների լավագույն նմուշներից։

Ճոխ դիզայնը մշտապես պետք է մեկտեղել նուրբ ճաշակի հետ, իսկ երբ այս 2-ին համադրում ենք նաև հարմարավետությունը, զգեստը դառնում է պարզապես հեքիաթային։
Ինչպես գիտենք` Իտալիան բոլոր ժամանակներում առաջատար է եղել նորաձևության ոլորտում, այն ունի դարերի պատմություն ու ավանդույթներ, որոնց մասին մինչ օրս լեգենդներ են հյուսվում։ Tessuti իտալական գործվածքների նորաբաց բրենդային խանութ-սրահն իր լայն ու նորաոճ տեսականիով  յուրաքանչյուրին կհաղորդի իտալական նուրբ ու պատմական շունչ։  Կտորեղենի մասնագիտացված այս խանութ-սրահում ցուցադրված բոլոր գործվածքները պատրաստված են բնական հիմքերից և ներմուծված են իտալական այն գործարաններից, որոնք գործվածքներ են արտադրում համաշխարհային ճանաչված բրենդերի համար. Etro, Missoni, Dolce & Gabbana, Armani, Chanel, Valentino և այլ աշխարհահռչակ ապրանքանիշերի ամենավերջին նմուշները գտեք Tessuti-ում։

Հ. Քոչար 24 /Ռիո Մոլի հարևանությամբ

094-45 60 07

Facebook/Tessuti

back-top