l

lifestyle

...3 ժամ դռայվ առանց Happy End-ի. Ինչ էր կատարվում Համալիրում

Չէ, իհարկե Կրիստինան, Mot-ն ու L'One-ը իրոք շատ լավ շոու արեցին, բայց մեկա Տիմատիի անհետացումը զայրացրեց բոլորին...Վիդեոյում կտեսնեք շշեր, որոնք դեպի բեմ են նետվում, սուլոցներ, բայց հայելու հակառակ կողմը ևս չանտեսենք...Նույնիսկ առանց Տիմատիի, համերգը լավն էր, ու շատերը միգուցեև գոհ հեռացան...չէ, չնայած ոնց գոհ լինեին, 4 ժամ սպասես ու Տիմատին նույնիսկ բեմ չբարձրանա.....

  • Kamo Tovmasyan

 

 

Հիշում եք նախորդ համերգը? Էլի երկար սպասեցինք, բայց ամեն ինչ հոյակապ էր, գոհ հեռացանք: Այս ագամ սպասեցինք ավելի քիչ, բայց խնդիրն այն էր, որ 3 արտիստներ մինչ երգեցին (իսկ յուրաքանչյուրը մոտ 12 երգ երգեց) արդեն կեսգիշեր էր, մարդիկ հեռանում էին, երևի Տիմատին էլ հոգնել էր սպասելուց ու արդյունքում նա անհետացավ: Ինստագրամում հայտնվեց վիդեո, որտեղ նա խոսում է տեխնիկական խնդիրների մասին, բայց այստեղ հարց է ծագում. իսկ ինչու նա չբարձրացավ բեմ ու պարզապես այդ մասին չխոսեց ներկաների հետ? Միգուցե 1 սելֆին, կամ լայվ ռեփը բոլորին հանգստացներ? Այն, որ Տիմատին Հայաստան ժամանել էր, դա վկայում է Կասկադում նկարահանված վիդեոն, բայց այն, որ նա նույնսիկ բեմ չբարձրացավ 4 ժամ սպասող հանդիսատեսին հանդիպելու..մի քիչ հիասթափեցնում է. Համերգից հիշվեց Kristina S-ն Սիլվա Հակոբյանի հիթով, MOT-ը տրամադրությամբ ու L'One-ն իր դռայվով...

back-top