l

lifestyle

Գերմանական TRIUMPH ապրանքանիշի երևանյան սրահի բացումը Ռիո Մոլում

Գերմանական հայտնի TRIUMPH ապրանքանիշը, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն, պաշտոնապես ներկայացված է արդեն իսկ նաև Հայաստանում: Ռիո մոլի առաջին հարկում բացվել է բրենդի երևանյան սրահը, որտեղ ներկայացված են կանանց և տղամարդկանց ներքնազգեստ, գիշերային պարագաներ և աքսեսուարներ: Բրենդի պատմությունը և երևանյան սրահի մասին կարդացեք մեր հատուկ փոստում:

Ինչպես արդեն ասացի երևանյան սրահը բացվել է Վ. Փափազյան 8 հասցեում գործող Ռիո Մոլի առաջին հարկում: Սրահում ներկայացված տեսականուն կարող եք ծանոթանալ մեր ֆոտո/վիդեո շարքում, կամ այցլելեով Ռիո Մոլ՝ ամեն օր, առավոտյան 10.00-ից մինչ 22.00: Միացեք նաև սրահի ֆեյսբուքյան և ինստագրամի էջերին, հետևելու ակցիաներին, առաջարկներին, ինչպես նաև հարցեր ուղղելու համար:

Facebook/TriuphArmenia

Instagram/Triumpharmenia

TRIUMPH ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1886 թ.-ից, երբ կանանց կորսետների դերձակ Յոհան Շպիսհովերը գործարար Միխաել Բռաունի հետ միասին բացեց Spieshofer & Braun անվանմամբ գործարանը: 6 կարի մեքենա ունենալով, ու այդքան էլ աշխատակից, ընկերությունը կլարողացավ կարճ ժամանակահատվածում դառնալ Գերմանիայի ամենահայտնի ու պահանջված գործարանը, որն արտադրում էր կորսետներ և ներքնազեստ: Մի քանի տարի անց, արդեն վերանվանվելով TRIUMPH՝ Յոհանն ու Միխաելն իրենց բիզնեսը տարածեցին ողջ Եվրոպայում:

TRIUMPH-ի հաջողության գաղտնիքը մտածված ու բազմաֆունկցիոնալ արտադրությունն է: Հենց այս ապրանքանիշն է սկսել արտադրել բազմաֆունկցիոնալ կրծկալներ, կորսետներ, մարմնի ձևաչափն ընդունող բոդիներ և նույնիսկ կրծքի չափսը վիզուալ մեծացնող կրծկալների շարք: Նախորդ դարի 60-ականներից TRIUMPH-ն արդեն ներկայացված էր ոչ միայն եվրոպական 13 երկրներում, այլև տեղ էր գտել Ճապոնիայում ներքնազգեստ արտադրող երեք գլխավոր բրենդերի շարքում: Ընդլայնելով տեսականին TRIUMPH-ը սկսում է արտադրել լողազգեստներ, հատուկ սպորտով զբաղվելու համար կրծկալներ և արդեն նաև տղամարդկանց տեսականի:

back-top