l

lifestyle

TASHIR STREET SHOPPING GALLERY-ի բացման շնորհանդեսը

Երեւանի սրտում գտնվող Հյուսիսային պողոտան մշտապես մարդաշատ է, այն թերևս զբոսաշրջիկների և երևանցիների ամենասիրված, ամենամարդաշատ վայրերից մեկն է: Այսուհետ վստահ եմ, զբոսաշրջիկների թիվն այստեղ պարզապես կրկնապատկվելու է, իսկ երեւանցիների համար պողոտան դառնալու է պարզապես անփոխարինելի. Հյուսիսային պողոտայի  աստորգետնյա հատվածում պաշտոնապես բացվեց Tashir Street Shopping Gallery առեւտրի կենտրոնը, որը կառուցվել է Tashir Group-ի կողմից: Բացման շնորհանդեսի բոլոր մանրամասները՝ ԿամոԲլոգում:

Վայրը խոստանում է դառնալ քաղաքի լավագույն առեւտրի կենտրոններից մեկը, որտեղ տեղ են գտել մոտ 70 տարբեր բրենդային խանութներ, նաեւ սրճարաններ, մանուկների համար նախատեսված կենտրոն: Ի դեպ, Tashir Street Shopping Gallery-ում կբացվեն տարբեր հեղինակավոր ապրանքանիշների բուտիկներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում:

Հավանաբար արդեն նկատել եք Հյուսիսային պողոտայում գործող վերելակը, այն տանում է դեպի Tashir Street Shopping Gallery-ում գործող սրճարանը: Մյուս վեց մուտքերը շարժասանդուղքներով եւ աստիճաններով են:

Կարծում եմ, սա հրաշալի նորություն է բոլորիս համար, օրինակ ավելի ցուրտ եղանակին հնարավոր է պարզապես անցնել այստեղով, նույնիսկ առանց գնումներ կատարելու: Չնայած վստահ եմ, քաղաքի՝ նորաձեւությանը հետեւող անձանց համար սա պարզապես կատարյալ վայր է:

Ի դեպ, նշեմ, որ առեւտրի կենտրոնի ստորգետնյա հատվածում գտնվում է նաեւ ավտոկայանատեղին, սա եւս հեշտացնում է գնումներ կատարելու ընթացքը:

Հյուսիսային պողոտա 6/2

096-004103

Facebook/TashirStreetShoppingGallery

back-top