l

lifestyle

ԾԻՐԱՆ սուպերմարկետի բացումը Դավթաշենում

Արդեն 5 տարվա պատմություն ունեցող ԾԻՐԱՆ սուպերմարկետների ցանցը համալրվեց ևս մեկ ՇՈՒՐՋՕՐՅԱ գործող սրահով, որն իր դռները բացեց Դավթաշենում՝ Տ. Պետրոսյան 44/1 հասցեում: Լուսավոր, ընդարձակ սուպերմարկետն աչքի է ընկնում լայն ու թարմ տեսականիով, հենց տեղում թխվող հացով, քաղցրավենիքի արտադրամասով, մսի և ձկան հարուստ բաժնով ու տեղում էլ պատրաստվող մսային ուտեստներով: Մինչ Ամանոր ԾԻՐԱՆ սուպերմարկետներն անվճար տրամադրում է իր բոնուսային քարտը, որով գնումներ կատարելն ավելի շահավետ է: 

  • Kamo Tovmasyan

Արդեն իսկ Ամանորյա տրամադրությամբ ԾԻՐԱՆ նոր սուպերմարկետն ընդունեց իր առաջին հաճախորդներին Դավթաշենում: Առանձնացնեմ այն առավելությունները, որոնք մենք նկատեցինք: Սրահը շատ լուսավոր էր ու հարմար էր գնումների համար, տեսականին մեծ էր, գնային քաղաքականությունը հարմար, իհարկե աչքի է ընկնում հենց տեղում թխվող վրացական պուրին, որը հենց այս հասցեում գործող ԾԻՐԱՆԻ առանձնահատկությունն է, նաև քաղցրավենիքները, որոնք ևս պատրաստվում են հենց այստեղ գտնվող արտադրամասում: Հարուստ էր ու բազմազան մսի ու ձկան բաժինները: Ներկայացված է միայն տեղական բարձրակարգ միս, տեղում կարող ես նաև բռնել քո նախընտրած ձուկը ու նաև կարող եք ձեռք բերել արդեն պատրաստ ուտեստներ, որոնք պատրաստվում են ձեր աչքի առաջ:

Հետաքրքիր էր բոնուսային քարտի քաղաքականությունը, նախ մինչ Ամանոր այն անվճար տրամադրվում էր բոլոր ցանկացողներին: Մինչ 20 000 դրամի գնումների դեպքում քարտին ավելանում է 1%-ը, 20-30 000-ի դեպքում՝ 2%, 30 000 դրամ և ավելի գնումների դեպքում` 3%-ը: Բացման առթիվ բոլոր այցելուներին սպասվում էր համեղ հյուրասիրություն, ԾԻՐԱՆԻ լոգոտիպով քաղցրավենիքներ, իսկ ցանցի ամենահավատարիմ 10 հաճախորդներին՝ արծաթյա զարդեր պատրաստված հատուկ այս օրվա համար: Նախ առաջարկում եմ միանալ սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջին, որպեսզի տեղեկացված լինեք ակցիաների, մրցույթների, բոնուսների մասին, և դիտեք վիդեո տարբերակը, որը շատ հագեցած է և ամբողջությամբ կներկայացնի ձեզ ԾԻՐԱՆ սուպերմարկետի նորաբաց սրահի առավելությունները:

Դավթաշեն, Տ. Պետրոսյան 44/1

(011) 78 00 88

Facebook/Ծիրան սուպերմարկետների ցանց

back-top