l

lifestyle

VAELI բրենդի շնորհանդեսը և NEON CLASSIC հավաքածուի ցուցադրությունը

VAELI հայկական բրենդը՝ մուտք գործելով հայկական նորաձևության աշխարհ, ներկայացրեց իր առաջին՝ NEON CLASSIC հավաքածուն: Բրենդի հիմնադիր Սեդա Սարգսյանը առաջին հավաքածուն ստեղծվել է դիզայներ Նաիրա Հովսեփյանի հետ համատեղ: Պուշկին 50 հասցեում արդեն իսկ գործում է VAELI շոուռում/ատելյեն, որտեղ կարող եք ամրագրել ձեր պատվերները և գնահատել բրենդի հավաքածուն: Շնորհանդեսն ամբողջությամբ կարող եք դիտել ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Թվում է, թե հայկական նորաձևության ոլորտում ամեն ինչ ասված է, բայց VAELI բրենդը վստահորեն մեկնարկում է իր գործունեությունը՝ խոստանալով տարբերվող ու յուրօրինակ ձեռագիր կանանց համար: Գին/որակ իդեալական համադրություն, տարբեր տարիքի և ոճային խմբի կանանց հագուստ, անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվիրատուին...ահա VAELI բրենդի առանձնահատկությունները: Ապագայում պլանավորվում է plus size կանանց հագուստի և տղամարդկանց հավաքածուի թողարկում, իսկ մինչ այդ VAELI բրենդը ներկայացրեց իր առաջին՝ NEON CLASSIC շարքը: Միջոցառման օրիգինալ ձևավորումը վստահվել էր Aurora Baréalisse Marketing ընկերությանը: Հյուրերին սպասվում էր հեղինակային VAELI կոկտեյլներ, DJ GREG-ի սեթը և VAELI թիմի առաջին աշխատանքի ցուցադրությունը: Հյուրերը, տպավորությունները և հավաքածուն ամբողջությամբ՝ վիդեո տարբերակում:

Պուշկին 50

055-007 555

Facebook/VaeliFashionStudio

Instagram/vaeli_fashionstudio

back-top