l

lifestyle

Vahakni Pool and Bar-ը բացում է ամառային լողավազանների շրջանը!

Ասում են, արդեն վաղվանից միայն արև է լինելու էլ ոչ մի անձրև: Աշտարակի խճուղի 7 հասցեում գործող Vahakni Pool and Bar-ը արդեն բացել է այս տարվա բացօթյա լողավազանների շրջանը ու մենք հրավիրված էինք Opening Party-ին: Երկու ժամով էինք գնացել, մնացինք 6 ժամ, մյուս նկարահանումից էլ ուշացանք: Շատ սպասված էր, շատ հաճելի ու կազմակերպված: Այս փոստում պատմում ենք ձեզ նոր առաջարկների ու հենց այստեղ այցելելու պատճառների մասին: 

  • Kamo Tovmasyan

Մեծ է, մաքուր է, կանաչազարդ...պայմանները հիանալի են: Նախ բաժանված է մի քանի հատվածների, հենց լողավազանի հատվածը, ռեստորանային հատված նրանց համար, ովքեր չեն ցանկանում լողալ այլ եկել են համեղ սնվելու համար, կա բացօթյա բար և բացօթյա ռեստորանային տարածք, որտեղ լողավազանից հետո կարող ես հանգստանալ, սնվել, կամ խմել կոկտեյլներ: Իսկական ընտանեկան ու ընկերական ժամանցի ամառային ակտուալ տարբերակ: Opening party-ի գործընկերներն էին Pernod Ricard ընկերությունն իր ABSOLUT և LILLET ապրանքանիշերով, TOTO GAMING-ը: Ողջ օրը նվագում էին DJ Strong-ը և DJ Ocean-ը: 

Առանձին խոսեմ ռեստորանային հատվածի և խոհանոցի մասին: Ծննդյան տոների, կորպորատիվների և նույնիսկ հարսանեկան միջոցառումների համար այս հատվածն ամենապահանջվածն է քաղաքում: բացօթյա լողավազանով ժամանցավայր, որտեղ կարող ես մեծ թվով հյուրեր ընդունել քիչ կա Երևանում: Խոհանոցը համեղ էր, փորձել ենք պիցցաները, կոմբո-մսային ուտեստները, նույնիսկ սովորական քլաբ սենդվիչը յուրահատուկ համ ուներ:

Ողջ ամառվա ընթացքում սպասվում են թեմատիկ պարթիներ, սիրված DJ-ներ, այնպես որ առաջարկում եմ միանալ Vahakni Pool and Bar-ի ֆեյսբուքյան էջին ԱՀԱ ԱՅՍՏԵՂ, որպեսզի բաց չթողնեք միջոցառումները: Հավելեմ նաև նորաբաց ՍՊԱ անկյան մասին, որտեղ ձեզ սպասվում է ռելաքսային և բուժիչ մերսումներ 15 րոպեից մինչ 1 ժամ տևողությամբ: Էլ ինչ գրեմ, շատ երկար ու բարակ կարդալն էլ տեղին չի ուղղակի վերցրեք լողազգեստը, զանգահարեք ընկերներին ու եկեք Vahakni Pool and Bar, բոլորդ զբաղմունք կգտնեք ձեզ համար այստեղ, կապ չունի սիրում եք լողալ, նարգիլե ծխել, համեղ ուտել, խմել կոկտեյլներ, ՍՊԱ այցելել կամ պարզապես պարել: Ինչ հարց ունենաք՝ զանգահարեք 043-177 220, ձեզ սիրով կպատասխանեն:

Ծանոթացեք գնացուցակին: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-12 տարեկանների տոմսի արժեքը 3-4 000 դրամ է, մեծահասակներինը՝ 5-6 000 դրամ: Ամսական բաժանորդագրության արժեքն է 40 000 դրամ մինչև 12 տարեկանների և 60 000 դրամ 12 տարեկանից բարձրերի համար: Գործում է նաև ընտանեկան փաթեթ առաջարկը, որը ներառում է 20 տոկոս զեղչ ամսական բաժանորդագրության դեպքում: Բոլոր հրցերի դեպքում զանգահարեք 043-177 220

back-top