l

lifestyle

VALAN PROF ընկերության ամենամյա Ամանորյա ընթրիքը և հյուրերը

«Վալան պրոֆ» ընկերությունը յուրաքանչյուր տարի Ամանորի նախաշեմին հրավիրում է գործընկերների՝ճարտարապետների և դիզայներների մասնակցելու նախատոնական ընթրիքի: Այս տարի այն վարում էր Գրգոր Աղախանյանը: Հյուրերին սպասվում էր հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն և լավ երաժշտություն DJ Dark-ից և DJ Smoke-ից:

  • Բ. Մուրադյան 6/1, 060-270 077, www.valanprof.am
  • Kamo Tovmasyan

2001թ.-ից ի վեր հայրենական շուկայում ճանաչված և հեղինակավոր ընկերություն: Իր գործունեության առաջին իսկ օրերից ընկերության կառուցողական  աշխատելաոճը, որակի հանդեպ խստապահանջությունն ու բարեխղճությունը ըստ արժանվույն են գնահատել բազմահազար սպառողներն ու գործընկերները:

«Վալան պրոֆ»-ն այսօր լավագույն արտադրանքի մեծ ընտրանի է ներկայացնում, որը բավարարում է  ամենատարբեր, ինքնատիպ  նախասիրություններ և ճաշակ  ունեցող սպառողների պահանջները:  Ընկերությունը իրականացնում է բարձրակարգ սպասարկում    ալյումինե, փայտալյումինե,  մետաղապլաստե դռների, պատուհանների, ֆասադային համակարգերի, ապակե կոնստրուկցիաների, վիտրաժների, շարժական, հեռակառավարվող դռների, ծալվող դռների, միջսենյակային փայտյա դռների,սեկցիոն դարպասների, լամինատե հատակների ներմուծման, արտադրման, տեղադրման ուղղություններով:

Միշտ մեկ քայլ առաջ` ահա ընկերության կարգախոսը: Այն ընկերության  առաջ բացում է նոր տեսլականներ, դարձնում   դրանք նպատակներ  և  վերածվում գործի: Առաջնորդվելով «միշտ մեկ քայլ առաջ» կարգախոսով՝ «Վալան  Գրուպ»-ն իր առաջ դնում է նոր նպատակներ և իր առավելություններն ապացուցում է ոչ թե խոսքով, այլ գործով:

Բ. Մուրադյան 6/1 
060-270 077

www.valanprof.am

back-top