l

lifestyle

VALIO MASTER պրեմիում դասի կարագի շնորհանդեսը VALIO-CAVIAR NIGHT երեկոյի ընթացքում

VALIO ընկերությունը ներկայացնում է պրեմիում դասի նոր ապրանքատեսակ՝ VALIO MASTER կարագը, որի առթիվ Opera Suite հյուրանոցի SINATRA ռեստորանում տեղի ունեցավ VALIO-CAVIAR NIGHT փակ միջոցառումը: Նոր ապրանքատեսակը, միջոցառման ընթացքը և հյուրերը՝ մեր հատուկ փոստում:

  • Կամո Թովմասյան

 

Հատուկ ֆերմերային պայմաններում և մեթոդներով ստեղծված ու մշակված VALIO MASTER կարագը ստանալու համար կաթնատու կովերի համար ստեղծվել են իդեալական պայմաններ: Վերջիններս պահվում են արկտիկական գոտիներին մոտ տարածքներում, որտեղ օդը մաքուր է, թթվածնով գերհագեցած, մարդկային բնակության վայրերից մեկուսացած, որտեղ հողն ու ջուրը բացառապես զուրկ է քիմիական թափոններից: Կովերը կերակրվում են միմիայն թարմ, նորածիլ խոտով, ինչի արդյուքնում VALIO MASTER կարագը ձեռք է բերել թավշյա, նուրբ համ: Այն ճաշակելիս զգացվում է արկտիկայի մաքրության ու թարմության համը:

Ի դեպ, VALIO ընկերությունն իր արտադրանքում խստորեն բացառում է գենետիկորեն փոփոխման ենթարկված հումքի (GMO) օգտագործումը: Չմոռանամ նաև նշել, որ VALIO MASTER կարագը բոլորովին վերջերս՝ մարտի 8-ին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում տեղի ունեցած "Պանրի և կաթնամթերքի աշխարհի առաջնությունում" անալի կարագների դասում ճանաչվել է լավագույնը 30 երկրների շարքում՝ հավաքելով ընդհանուր հաշվով 100 միավորից 99.70 միավոր:

ՎԱԼԻՈ ապրանքանիշը հիմնադրվել է 1905 թ.-ին և զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ: Ընկերությունն առաջարկում է կարագների, պանիրների, յոգուրտների, և այլ տեսակի կաթնամթերքների մոտ 1000 տարատեսակներ: Ընկերությունը Ֆինլանդիայի ամենամեծ կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունն է, որին բաժին է հասնում երկրի կաթնամթերքի արտահանման շուրջ 97 տոկոսը: ՎԱԼԻՈ ապրանքանիշը ներկայացված է աշխարհի ավելի քան 60 երկրներում, այդ թվում 1993թ.-ից նաև Հայաստանում՝ ի դեմս ՄԱՌՆԻԿ ընկերության:

VALIO ընկերության պաշտոնական ռեսուրսներ՝

www.valio.com

FACEBOOK

back-top