l

lifestyle

VIVA CUBA երեկոն Montmartre Restaurant Cocktail Bar-ում

ՓԱՐԻԶ հյուրանոցի 12-րդ հարկում գործող Montmartre Restaurant Cocktail Bar-ը շարունակում է կազմակերպել թեմատիկ երեկոներ և այս անգամ մեզ առաջարկում էին ուղևորվել դեպի Կուբա: Լատինո պարեր, իսկական Մոհիտո, լայվ երաժշտություն և գեղեցիկ հյուրեր: Հետևեք այս շաբաթվա ամենագեղեցիկ երեկոներից մեկի ընթացքին ԿամոԲլոգում: 

  • Kamo Tovmasyan

Այս ամռանը Կուբայում տեղի ունեցած HAVANA CLUB COCKTAIL GRAND PRIX 2018-ի ընթացքում Montmartre Restaurant Cocktail Bar-ի բար-մենեջեր Ստեփան Աբրահամյանն իր պատրաստած կոկտեյլով գրավել էր 2-րդ պատվավոր հորիզոնականը: Նշեմ, որ մասնակցում էին բարմեններ 41 երկրներից: Ոգեշնչվելով իր հաջողությամբ, Ստեփանը կուբայական տրամադրությունն իր հետ բերել էր Հայաստան, իսկ Montmartre Restaurant Cocktail Bar-ն էլ տնօրեն Լուսինե Խաչատրյանի ղեկավարմամբ կազմակերպել էր VIVA CUBA երեկո` նշելու Ստեփանի հաջողությունը և իր այցելուներին առաջարկելու համտեսել իսկական կուբայական մոհիտո, այնպես ինչպես պատրաստում ու խմում են Կուբայում: Կարմիր մեքենա մուտքի մոտ, իսկական կուբացի եիտասարդ սիգարով, թեմատիկ ձևավորում...կարծես իրոք կուբայում լինեիր: Երեկոյի հյուրերին սպասվում էր կենդանի երաժշտություն Vida de Cuba Project-ից, հյուրասիրություն, լատինո պարերի մաստեր-կլաս Արսեն Հակոբյանից և կուբայական տրամադրություն: Միջոցառման գործընկերն էր PERNOD RICARD ընկերությունն իր HAVANA CLUB ապրանքանիշով: Հետևեք Montmartre Restaurant Cocktail Bar-ի ֆեյսբուքյան էջին, որտեղ ներկայացված են մոտակա երեկոները, հյուր-արտիստները և մենյուն:

Ամիրյան 4/6/ Փարիզ հյուրանոց

Montmartre Restaurant Cocktail Bar

095-554 502

Facebook/MontmartreRestaurantCocktailBar

back-top