l

lifestyle

VIVALDI HALL-ի շքեղ 5-ամյակը և հյուրերը

Երբ 2012թ.-ին Ազատության 24 հասցեում բացվեց VIVALDI HALL-ը, իր նորարար տեխնիկական հնարավորություններով այն նորույթ էր: Նշելով իր 5-րդ տարեդարձը՝ այսօր ևս VIVALDI HALL-ն իր տեսակով եզակին է: Շքեղ շոու-ծրագիր, անակնկալներ, նվեր-քարտեր, տարոսիկներ, համեղ հյուրասիրություն, թղթանձրև, հրավառություն ու տոնական տորթ. ահա թե ինչ էր սպասվում բոլոր հյուրերին երեկոյի ընթացքում: Գլխավոր անակնկալը՝ երկու անձի ուղևորությունն էր դեպի Անտոնիո Վիվալդիի ծննդավայր՝ Իտալիա: Երեկոյի մանրամասները դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Հարսանյաց և ծննդյան միջոցառումների, կորպորատիվների և շքեղ շնորհանդեսների ամենապահանջված վայրերից մեկը բացի շքեղ սրահը, առանձնանում է տեխնիկական բազմաֆունկցիոնալ հնարքներով, հսկայական էկրանով, համեղ խոհանոցով ու հիանալի սպասարկմամբ: VIVALDI HALL-ն իր 5-րդ տարեդարձի երեկոյին հրավիրել էր գործընկերներին և այն զույգերին, ովքեր անցնող 5 տարիների ընթացքում հենց այստեղ էին նշել իրենց կյանքի գլխավոր երեկոներից մեկը՝ հարսանյաց հանդեսը: Զույգերի ընտրությունը տնօրինությունը կատարել էր պատահականության սկզբունքով՝ ինքներդ հասկանում եք, թե քանի հարյուր զույգեր են ամուսնացել այստեղ 5 տարիների ընթացքում և այն զույգերն, ում հետ հնարավոր է եղել կապ հաստատել, հրավիրվել են VIVALDI HALL-ի 5-ամյակի միջոցառմանը: 

Զույգերն իրենց հերթին անակնկալներ էին պատրաստել միմյանց: Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկն էր Հասմիկի անակնկալն իր ամուսնուն: Պարզվում է, զույգն իր առաջնեկին է սպասում, ու այս մասին Միսակը տեղեկացավ հենց միջոցառման ընթացքում: Իր գործում իսկական պրոֆեսիոնալ համերգավար Գարիկ Իսրայելյանը՝ նույն ինքը Ժպիտի Գարիկը ողջ երեկո բոլորի հետ միասին երգեց, պարեց, խմեց ու շնորհավորեց բոլորին: Անակնկալները շատ էին՝ նվեր քարտեր, էքսկլյուզիվ ծաղիկներ, երաժշտական նվերներ, դե իսկ ամենամեծ անակնկալն իհարկե դեպի Իտալիա ուղևորության խաղարկությունն էր, որն իրականացվում էր տարոսիկների միջոցով: Հաղթող զույգը՝ Սամվելը և Ռոզին արդեն 2018 թ.-ին կմեկնեն Անտոնիո Վիվալդիի ծննդավայր՝ վայելելու Իտալիան VIVALDI HALL-ի միջոցով: Մենք կհետևենք նրանց ճանապարհորդությանը և կներկայացնենք այն ձեզ հաջորդ տարվա ընթացքում:

Դե ինչ, մենք ևս միանանք շնորհավորանքներին և լավագույն երևանյան սրահներից մեկին մաղթենք տարիների վառ գործունեություն: Ի դեպ, 5 տարի առաջ մենք նկարահանել ենք նաև VIVALDI HALL-ի բացման շնորհանդեսը, առաջարկում եմ վերհիշել այն վիդեո տարբերակով, ապա դիտել 5-ամյակի շնորհանդեսի ֆոտոշարքը:

VIVALDI HALL

Ազատության պող.24

091-902777

Facebook/VivaldiHall

back-top